Առանց կորոնայի

Ռեժիսոր: ԱՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ

16.08.20

Լինելով սարերում՝ հեռու Կովիդ 19-ից և դիմակներից, համավարակը, այնուամենայնիվ, որոշ ընտանիքների համար մարտահրավեր է դարձել և առաջացրել  շատ խոչընդոտներ։ Շամոյանների ընտանիքը նրանցից մեկն է։ Ամեն տարի նրանք իրենց անասուններին տանում են արածեցնելու և անցկացնում իրենց 4 ամիսը վրաններում՝ ծովի մակարդակից 2800 մետր բարձրության վրա։ Ներկայիս ճգնաժամը ազդել է նաև իրենց բիզնեսի վրա։