«Անվերջ վերադարձ» Գագիկ Հարությունյան

Ռեժիսոր: Արթուր Սուքիասյան

26.11.20

2020 թվականի հոկտեմբերի 30-ին, երբ Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ընթանում էին ռազմական գործողություններ՝ Երևանում ցուցադրվում է Գագիկ Հարությունյանի՝ «Ղարաբաղ» լուսանկարային շարքը, որը ստեղծվել է՝ 1992-1997 թվականներին՝ Ղարաբաղյան պատերազմի առաջնագծում, Ղարաբաղի տարբեր շրջաններում։

«Անվերջ վերադարձ» խորագրով այս շարքը զերծ է բռնության տեսարաններից. հիմնականում մարդակենտրոն լուսանկարներում Գագիկ Հարությունյանը պատերազմի աղետալի հետևանքն է վավերացրել, պատերազմից ակնթարթներ անց վեր է հանել և փոխանցել մարդկային հայացքների, ինչպես նաև բնապատկերների, առարկաների խաղաղության ձգտող լուռ սպասումը:

Այս տեսաֆիլմում գրող Արամ Պաչյանը քննարկում է պատերազմը Գագիկ Հարությունյանի հետ և փորձում լսել ու հասկանալ լուսանկարներում կյանք վերադառնալ երազող կերպարների ուղերձը: