Պատերազմ պատմերազմից հետո

26.01.21

Ֆիլմի գլխավոր թեման պատերազմի կրկնությունն  է։ 1990-ական թվականներին ծնված սերնդի համար Ղարաբաղյան պատերազմն անցյալում մնացած մի պատմություն էր, որի մասին ծնողներից են լսել։

Արդեն 30 տարի անց նրանք ևս ականատես եղան պատերազմի։ 

Անի Թորոսյանն ու Աստղիկ Գաուդյանը 44-օրյա պատերազմը վավերագրել են մայրաքաղաքից՝ ականատես լինելով կյանքի սարսափելի հետդարձին։ Պատմության այն դրվագները, որոնց մասին լսել էին փոքր ժամանակ, իրականություն դարձան։ 

Նույնիսկ հիմա՝ պատերազմից հետո, հետևանքները դեռևս շարունակում են մնալ։ Նոր պատերազմը թողեց նոր տրավմաներ և նոր վախ․ կրկնվելու վախը։