Ռեստարտ

10.04.21

Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը ստիպեց 62 ամյա Քնարիկ Բաբայանին տեղափոխվել Հայաստան, որտեղ նա ստիպված է կառուցել իր կյանքը զրոյից։ 


Արցախյան պատերազմն անորոշ կերպով փոխեց 62 ամյա Քնարիկ Բաբայանի կյանքը։  Անհոգ ծերությունն իր հայրենիքում վայելելու փոխարեն, որտեղ նա ուներ բարեկեցիկ կյանքով ապրելու համար գրեթե ամեն ինչ, մնացել է առանց կացարանի։ Քնարիկը 40 տարի բուժքույր է աշխատել Ղարաբաղում, և պատերազմի ընթացքում բուժել է բազմաթիվ զինվորների։ Այժմ Քնարիկը չի կարողանում գտնել աշխատանք։ Գործատուները չեն ընդունում տարեցներին և նույնիսկ հաշվի չեն առնում փախստականի կարգավիճակը: Օրեցօր հույսերը մարում են․ Իսկ ինչպե՞ս նա պիտի խնամի իր հաշմանդամություն ունեցող աղջկան և թոռնիկին։ Սրանք այն խնդիրներն են, որոնց լուծումները դեռևս չկան։