Տատիկի հետ սուրճ՝ սկայպով

Հեղինակ՝: Տաթևիկ Ճուղուրյան

01.06.21
Երբ 77-ամյա տատիկը հայտնաբերեց տեխնոլոգիաները, նա սկսեց վայելել կյանքը երկու աշխարհներում էլ՝ իրական և թվային։ Սվետլանա Թամազյանն ընդամենը 50 տարեկան էր, երբ ամուսինը մահացավ՝ նրա խնամքին թողնելով 5 երեխաներին։ Չնայած կյանքի դժվարություններին՝ նա միայնակ մեծացրեց երեխաներին և թոշակի անցավ Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռու մարզի Աքորի փոքրիկ գյուղում։ Այսօր նրա երեխաները հեռու են իրենից․ ոմանք Հայաստանի մայրաքաղաք Երևանում են, մյուսները՝ Ռուսաստանում։ Մշտական կապը պահպանելու նպատակով նրանք իրենց մոր համար պլանշետ գնեցին և սովորեցրին, թե ինչպես օգտվել Վայբերից։ Սվետլանան արագությամբ հայտնաբերեց սոցիալական ցանցերի հարստությունը։ Այսօր նա պլանշետով կամ սմարթֆոնով ֆիլմեր է դիտում, նաև տեսանյութեր՝ կարելու և խոհարարության մասին։ Ամենալավն այն է, որ սարքավորումները նրան հնարավորություն են տալիս կապի մեջ լինել իր երեխաների, թոռների և ծոռների հետ: