Տնկի
Տնկի
Համավարակը, տունը, պատերազմն ու սերը՝ երեխայի աչքերով։
Մուշեղ Համբարձումյանը 9 տարեկան երեխա է, ով ապրում է Երեւանում, իսկ ամառային արձակուրդներն անցկացնում Ստեփանավանում։ Նրա պապիկի տանը, որտեղ ամռանն ապրում է ծնողների (հատկապես՝ մայրիկի) հետ, խնձորի այգի կա, որտեղ սիրում է հնձել խոտը, գիրք կարդալ եւ վայելել խնձորի ծառերի ընկերակցությունը։
Իր ինքնամփոփ բնույթից ելնելով՝ հեշտ է հարմարվել համավարակի բերած իրականությանը։ Փաստացի, նա համոզված է, որ դպրոց չհաճախելու ու դասերն առցանց անելու արդյունքում ավելի արագ է անում տնային հանձնարարությունները, ավելի շատ գիրք կարդում եւ ավելի հանգիստ զգում իրեն։
Այս կարճամետրաժ վավերագրական ֆիլմում Մուշեղը կիսվում է ոչ միայն համավարակի, այլեւ տան, պատերազմի եւ սիրո գաղափարների շուրջ իր հայացքներով։