Արվեստ, քաղաքականություն և անարխիա

Հեղինակ՝: Հերմինե Վիրաբյան

21.09.15

Անկախության սերնդի երեք ներկայացուցիչներ՝ Հերբերտը, Արտակը և Լուսինեն, ստեղծել են «Հակահարված» արտ խումբը և փողոցային արվեստի միջոցով իրենց բողոքն են արտահայտում մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ սոցիալ-քաղաքական գրաֆիտիների միջոցով: Բազմիցս ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված, իրենց անարխիստ համարող երիտասարդները դրանից չեն ընկրկում և շարունակում են պայքարել Հայաստանում անկախության, հավասարության ու արդարության հաստատման համար: