FreeДом

12 min.

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա պատճառ դարձավ ռուս երկու լրագրողների Հայաստան տեղափոխվելուն՝ որպես բողոք ռուսական հարձակման և մամուլի նկատմամբ իրականացվող կառավարական քաղաքականության։

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա փոխեց հազարավոր ռուսաստանցիների ճակատագրերը։ Վլադ Գագինը, 29, և Անդրեյ Սերաֆիմովը, 24, նրանց թվում էին։ Ի նշան բողոքի ու անհամաձայնության՝ նրանք տեղափոխվեցին Հայաստան խաղաղության և մասնագիտական ազատության փնտրտուքով։ 

Խոսքի ազատությունն ու մեդիա էթիկան առանցքային նշանակություն ունեն լրագրողների համար, իսկ շատ հաճախ այդ ամենը գտնելը դժվար է Ռուսաստանում։ Հայաստանյան տարբեր մեդիաներում աշխատելով՝  Վլադն ու Անդրեյը մի կարևոր նպատակ են սահմանել՝ պայքարել ռուսական քարոզչության դեմ։