Նահատակի երգը

41 min.

Նահատակի երգը

06.12.22

Կյանքը թունավոր հանքի շուրջ․ տոկուն գյուղացու աչքերով և փորձով։ 

Հայ-վրացական սահմանին գտնվող “Նահատակի պոչամբարը” տոննաներով լցված է քիմիական նյութերով։ Հանքերն օգտագործվում են, առանց որևէ ջանք թափելու պահպանել հողն ու մոտակա Մեծ Այրում գյուղը, որտեղ մարդիկ քամու և փոշու պատճառով շնչում են այդ թունավոր օդը։ Այս մարդիկ չեն տեղահանվել, և ոչ էլ փոխհատուցվել են իրենց առողջությանը հասցված վնասի դիմաց։ 

Թունավոր պոչանքը տարիներ առաջ վնասել է Սամվել Սիրադեղյանի այգին՝ դարձնելով հողն անպիտան գյուղատնտեսության համար։ Ծառերը չորացել են։ 

Սամվել Սիրադեղյանը հրաժարվում է հանձնվել, ի տարբերություն շատ համագյուղացիների, ովքեր փորձում են անտեսել հասցված վնասը և պոչամբարի առկայությունը։ Նա դատական հայց է սկսել հանքարդյունաբերական ընկերության և կառավարության դեմ՝ իր ընտանիքին հասցված վնասի համար։ Սամվելն ուրիշ ճանապարհ չի տեսնում, քան ինքն իր ուժերով պայքարելը, հուսահատության գիրկն ընկնելու փոխարեն։ 

Մաքուր կինեմատոգրաֆիկ լեզվով ռեժիսոր Մերի Աղախանյանը ստեղծում է Մեծ Այրում գյուղի  սյուրռեալ փորձառություն, որտեղ փաստն ու երևակայությունը միակցվում են։ 

Ֆիլմը պատրաստվել է  Friedrich-Ebert-Stiftung (FES) South Caucasus Regional Office-ի աջակցությամբ։ Բոլոր արտահայտված կարծիքները պատկանում են միայն հեղինակին, և կարող են չհամընկնել FES-ի կամ Չայ Խանայի կարծիքին։