Ձեռնարկ ապագայի համար|Թրեյլեր
Ձեռնարկ ապագայի համար|Թրեյլեր
Կարո՞ղ ենք արդյոք մեր կյանքը կառավարել տեսախցիկի միջոցով։
Երիտասարդ հայ կինոռեժիսորը գտնում է իր մորաքրոջ հին վիդեո տեսախցիկը, իր ամբողջ կյանքի երազանքը։ Մանկության հին կադրերի,և ընտանիքի ու ընկերների հետ ունեցած իր հարցազրույցների միջոցով նա բացահայտում է Հայաստանի այժմյան պատմությունը և ապագայի հույսերը:
Հետպատերազմյան Հայաստանում իր ներկայից հիասթափված՝ երիտասարդ հայ կինոռեժիսոր Գրետա Հարությունյանը վերցնում է տեսախցիկը, որպեսզի ուսումնասիրի ապագայի իր տարբերակները: Բայց ապագան հասկանալու համար նա վերադառնում է դեպի իր անցյալը՝ վերանայելով այն իր մորաքրոջ կողմից ստեղծված տնային տեսանյութերի արխիվի միջոցով: Գրետան վերջապես վերցնում է մորաքրոջ տեսախցիկը, մի պահ, որի մասին նա միշտ երազում էր, և այն ուղղում է իր և իրեն շրջապատող մարդկանց:
Այս «ժամանակային ճանապարհորդության» միջոցով մենք կարող ենք բացահայտել Հայաստանն արտացոլված իր ոչ վաղ անցյալում, տարբեր սերունդների և ավելի լավ ապագայի համար նրանց հակասական տեսլականների մեջ: Գրետային ուղղված նրանց խորհուրդների միջոցով մենք ականատես ենք լինում, որ հայ հասարակությունը նախագծում է երկրի ավելի լավ ապագայի սեփական տեսլականը:
Նկարահանումների ընթացքում Գրետան իմանում է իր զինվոր զարմիկի մահվան մասին, ով նույնպես ունի VHS տեսախցիկի փաստագրված հին կադրեր, որտեղ պատկերված են մանկության տոնական և հուսադրող պահերը:
19-ամյա զինվորը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության բազմաթիվ զոհերից մեկն է։
Ֆիլմն իրականացվել է Չայ Խանայի աշուն-ամառ կրթաթոշակային ծրագրի շրջանակներում, 2022թ․։
Ֆիլմը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) South Caucasus Regional Office-ի աջակցությամբ։ Բոլոր արտահայտված կարծիքները պատկանում են միայն հեղինակին, և կարող են չհամընկնել FES-ի կամ Չայ Խանայի կարծիքին։