Բարեկամության զբոսայգի

10 min.

Բարեկամության զբոսայգի

10.03.23

Երբ հիշողությունները դրդում են գործել։

Բարեկամության զբոսայգին իմ ողջ մանկության ընթացքում արգելված գոտի էր, վայր, որտեղ երեխաներին չէր կարելի խաղալ։ 

Խաչատուր Ազարյանի (Բարեկամության զբոսայգու վերջին տնօրենի) դստեր՝ Նարինե Ազարյանի հիշողությունների շնորհիվ տեղափոխվում ենք խորհրդային ժամանակներ, երբ այգին լի էր մարդկանցով և ուրախությամբ։ Ազարյանների ընտանեկան լուսանկարների միջոցով` այգին բոլորովին այլ լույսի տակ ենք տեսնում։ 

Գյումրեցիների մի քանի սերնդի համար Բարեկամության զբոսայգին իր կամարներով և բեմով քաղաքի այցեքարտն է եղել։ Խաղի և արվեստի կախարդական վայր, ինչն ամբողջովին փոխվեց 1988 թ․-ի երկրաշարժից հետո։ 

Ֆիլմը վավերագրում է այգու անցյալը, վերածնունդն ու վերաբացումը, «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի, հանրային և մասնավոր աջակիցների աշխատանքը, ովքեր հավատում էին, որ այգին պետք է վերագտնի իր դերը` որպես քաղաքի խորհրդանիշ։


Ֆիլմը պատրաստվել է  Friedrich-Ebert-Stiftung (FES) South Caucasus Regional Office-ի աջակցությամբ։ Բոլոր արտահայտված կարծիքները պատկանում են միայն հեղինակին, և կարող են չհամընկնել FES-ի կամ Չայ Խանայի կարծիքին։