Տուն

22 min.

Տուն

26.04.23

2020 թվականի Հայաստան-Ադրբեջան պատերազմի հետևանքները. Հայաստանը տարածքներ է հանձնում, մարդիկ ստիպված լքում են իրենց տները։

Վեց երեխաների մայրը, ով հայտնվել է Հայաստան-Ադրբեջան պատերազմի հետևանքով քաղաքական թոհուբոհի մեջ, ստիպված է կրկին փոխել իր տունը։ Իննսուննականների սկզբին նա Ալավերդիից տեղափոխվել ու  բնակություն է հաստատել Աղավնո գյուղում (Լաչինի մոտ): Այժմ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը պետք է հանձնվի Ադրբեջանին, քանի որ Լաչինի միջանցքով նոր մայրուղի է կառուցվում։ Նարինեի ընտանիքը, ինչպես և շատ այլ հայ ընտանիքներ, ստիպված են նոր տեղ գտնել։ Ֆիլմը ներկայացնում է ընտանիքի վերջին օրերը, տարհանումը իրենց տնից և հեռանալը անհայտ ուղղությամբ դեռևս ՝ առանց որևէ կոնկրետ վերաբնակեցման ծրագրի, մինչև կառավարության կողմից խոստացված սերտիֆիկատների տրամադրումը, որը կօգնի նոր տուն ձեռք բերել: 

Ռեժիսոր Մերրի Մկրտչյանը լրագրող և կինոռեժիսոր Արփի Բեքարյանի հետ զրուցում է 2020 թվականի պատերազմի հետևանքների մասին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Աղավնո գյուղին։ Գյուղը հանձնվել է Ադրբեջանին, որպեսզի Լաչինի միջանցքով նոր մայրուղի կառուցվի։ Ռեժիսորն ով մնացել է Աղավնոյում մինչև վերջին օրերը, կիսում է իր անձնական փորձառությունը գյուղում, գլխավոր հերոսի հետ ունեցած իր խորը կապով և ընդհանուր պատկերացումով, թե ինչ էր կատարվում Աղավնոյում մինչև հանձնումը։

Այս քննարկումը Չայ Խանայի “Տուն” վավերագրական ֆիլմի մաս է կազմում։ Ֆիլմը և քննարկումը հասանելի են Չայ Խանայի կայքում։