Խորշ

11 min.

Խորշ

07.07.23

«Խորշ»-ը ցույց է տալիս Երևանի ծայրամասերի ամենաստորին հատվածը, որտեղ հանցագործ աշխարհը կլանել է երեք տղաների։ Ֆիլմը պատմում է դաժան իրականության, հասարակական ճնշումների և բարոյական ընտրությունների մասին։ 

«Խորշ»-ը ֆիլմ է, որը դիտողին տեղափոխում է Երևանի ծայրամասեր, որտեղ միջավայրը կերտում է իր բնակիչների պատմությունները։ Երեք անանուն տղաների փորձառության միջոցով, ֆիլմը բացահայտում է հասարակական ճնշումը, հանցագործ մշակույթը և գոյատևման արժեքները, որոնք ստիպում են դեռահասներին բանտում հայտնվել։ Չարբախի, Մասիվի և Շենգավիթի երազային պատկերները, պոետիկ և նույնսիկ սյուրռեալ հակադրություն են հաղորդում հերոսների առջև ծառացած դաժան իրականությանը, շեշտելով իրենց փորձառության բազմաշերտությունը։ “Խորշ”-ը պատկերում է յուրաքանչյուր կերպարի հակադրվող հեռանկարները, առաջացնելով հարց, թե ինչպե՞ս է միջավայրն ազդում ինքնության ձևավորման վրա: 

Այս ֆիլմը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Արտահայտված բոլոր կարծիքները պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի տեսակետը: