Քսան կիլոմետրի հավասարում. մաթեմատիկայի ուսուցչի տրանսպորտային հանելուկի լուծումը

11 min.

Քսան կիլոմետրի հավասարում. մաթեմատիկայի ուսուցչի տրանսպորտային հանելուկի լուծումը

10.11.23

Հայ ուսուցչուհին ստիպված է ամեն օր 20 կիլոմետր ավտոստոպ անել դպրոց հասնելու համար, տրանսպորտի բացակայության պատճառով։

Լոռու մարզի Մեծ Այրում գյուղը և հարակից գյուղերը հասարակական տրանսպորտ չունեն։ Մոտակա քաղաք մեկնելու միակ միջոցը սեփական մեքենա ունենալն է կամ տաքսի վարձելը, որոնք երկուսն էլ բավականին թանկ են: Աիդա Երզնկյանը մաթեմատիկայի ուսուցիչ է, ով ապրում է Ալավերդի քաղաքում և աշխատում  ՄԵծ Այրում գյուղի միջնակարգ դպրոցում։ Տրանսպորտի բացակայությունը լուրջ մարտահրավեր է նրա համար, բայց նա խիզախորեն  մեկնում է ամենօրյա դժվարին ճամփորդության, 20 կիլոմետրից ամենաքիչը 7 կիլոմետր քայլելով։ Ուսուցիչը ամեն օր դուրս է գալիս տնից՝ չիմանալով, թե ինչպես է աշխատանքի հասնելու կամ ճանապարհին ինչ վտանգների կարող է հանդիպել։ Նա հիմնականում ավտոստոպ է անում և հաճախ ճանապարհի կեսը ոտքով քայլում է: