Վտանգված երջանկություն
14 min.
Վտանգված երջանկություն
22.09.24
Պատերազմի և շրջափակման ժամանակ վտանգավոր և դժվար հղիությանը դիմակայելը, ուրախության ժամանակը վերածում է գոյատևման պայքարի:
Մայրանալու շրջանը կնոջ համար թերևս ամենաերջանիկ շրջանն է, երբ սպասում ես ձագուկիդ լույս աշխարհ գալուն` անհամբերությամբ հաշվելով ամեն օրը:
Սակայն մի քանի պատերազմով անցած և բազմաթիվ մարդկային կորուստներ կրած Արցախում ապրող կանանց համար 2022 -2023 թթ. Ադրբեջանի կողմից ստեղծված բլոկադայի և մշտապես պատերազմի վտանգի սպառնալիքի ներքո մայրանալը բոլորովին այլ բովանդակություն է ստացել, և շատերի համար այդ բաղձալի սպասումը վերածվել է մեծ փորձության, կյանքի ու մահվան պայքարի: