Զուգահեռ ուղիներ. լրագրությունից կրթություն, Արցախից Հայաստան
Զուգահեռ ուղիներ. լրագրությունից կրթություն, Արցախից Հայաստան
Նախկին լրագրողներ Նարինեն և Թամարան կրթության, դպրոցի և աշակերտների մեջ են գտնում ապագայի իմաստն ու հույսը։
Խնդիրներն արմատից լուծելու մեծ ցանկությունը լրագրող Նարինեին և Թամարային բերեց կրթություն։ 2017-ին Նարինեն որպես «Դասավանդիր Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդ հայտնվեց Արցախի Վաղազին գյուղի դպրոցում, իսկ Թամարան Քարվաճառում Վիքի ակումբ ու թատերախումբ ստեղծեց։ 2020թ.-ի հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ անց աղջիկները վերադարձան Արցախ ու կրթություն։ 2023թ․-ին տեղահանվելով Արցախից և միակ հույսն ու հավատը կապելով կրթության հետ՝ երկուսն էլ շարունակում են աշխատել «Դասավանդիր Հայաստան»-ում՝ որպես առաջնորդության զարգացման ղեկավար։