Պայքար արտաքին աշխարհի դեմ` խաղաղ կյանքի համար

Հեղինակ՝:

17.05.16

Մամիկոնը Հայաստանում բնակվող այն քիչ մարդկանցից է, ով չի վախենում բարձրաձայնել իր սեռական կողմնորոշման մասին: 14-15 տարեկանում նա ներքին պայքարի մեջ էր իր դեմ. երկու տարի պահանջվեց, մինչև Մամիկոնն ընդունեց իրեն այպիսին, ինչպիսին կա: Հիմա պայքարն արտաքին աշխարհի հետ է: Նա խաղաղ կյանք է ցանկանում ԼԳԲՏ համայնքի ու իր համար: