Հարս ու սկեսուրի քաղցր բիզնեսը

Հեղինակ՝:

20.07.16

Ճի՞շտ է արդյոք, որ չիրն իր տեղը զիջում է շոկոլադին։ Ալլա Ղազարյանն ու նրա գնորդներն այդ կարծիքին չեն։ Քսան տարի առաջ Ալլան սկսեց իր փոքր բիզնեսը՝ նախ փոխանակելով չրերը, ապա՝ վաճառելով։ Այժմ նրա արտադրությունում աշխատում է 8 կին: Ընտանիքի անդամները եւս ներգրավված են այս բիզնեսում, հատկապես հարսը։ Շնորհիվ աշխատասիրության և կամքի՝ Ալլայի գործն ամուր հիմքերի վրա է։