Փոքր գյուղի մեծ բիզնեսը

Հեղինակ՝: Սուրեն Ստեփանյան

20.07.16

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում մեկ տարի առաջ հիմնվեց բանվորական ձեռնոցների գործարան: Այն, չնայած սահմանամերձ գյուղին բնորոշ բոլոր դժվարություններին, այդ թվում հակառակորդի կրակի տակ հայտնվելու վտանգին, այսօր ունի 150 աշխատող եւ օրական հազարավոր զույգ ձեռնոցներ է արտադրում` Ռուսաստան արտահանելու համար: