«Անհանգստացնող» ծաղրանկարները

Հեղինակ՝: Հերմինե Վիրաբյան

20.09.16

«Մեդիալաբը» Հայաստանում գործող եզակի լրատվամիջոց-լաբորատորիա է, որը բացի լուրեր, վերլուծություններ, հետաքննական հոդվածներ տպագրելուց, պատրաստում է քաղաքական ծաղրանկարներ: Վերջինիս պատճառով, սակայն, լրատվամիջոցը ստանում է սպառնալիքներ: Նախ, ահաբեկել էին լրատվամիջոցի ծաղրանկարիչներից մեկին, այնուհետ՝ ցուցահանդեսից հետո, ջարդել խմբագրի մեքենան եւ գողացել ծաղրանկարները: Վերջերս էլ հաքերային հարձակման էին ենթարկել կայքը: