CIAO USSR
Հայկ Բիանջյանը լուսանկարիչ է, ով արդեն տասը տարի է հավաքում է Խորհրդային Միությունից մնացած հին իրեր: Կարեւոր չէ, թե ինչ առարկա է կամ որքան թանկ արժե, Հայկի համար միակ նախապատվությունը ժամանակաշրջանն է: Սկզբում այս ամենը հոբի էր, հետո վերածվեց մեծ բիզնես նախագծի: Բիանջյանի երազաքնը սովետական քաղաք ստեղծելն է, որտեղ այցելուները կզգան հնության շունչն ու մի քանի ժամով կտեղափոխվեն այլեւս գոյություն չունեցող խորհրդային դարաշրջան:
նվիրաբերեք հիմա
Այլ Վիդեոպատմություն
41-ամյա Տաթևիկ Աղաբաբյանը գյուղական համայնքում հանգստի և աշխատանքի եզակի համալիրի՝ «Դեբեդ Լայֆ»-ի հիմնադիրն ու սեփականատերն է։ Դիզայներ դարձած մաթեմատիկոսը ստեղծել է գեղեցիկ այգի, բացօթյա խոհանոց և հարմարավետ սենյակներ հանդիպումների և քննարկումների համար, որոնք թույլ են տալիս մարդկանց աշխատել և լինել բնությանը ներդաշնակ։ Այս նախագիծը փոխել է Տաթևիկի, ինչպես նաև Դեբետի իր հարևանների կյանքը։ Նրա նպատակն է իր հարևանությամբ (կամ՝ իր կողքին) ստեղծել ուժեղ կանանց համայնք՝ աշխատանքի ընդունելով միայն տեղացի կանանց: Այժմ նրանք ընդլայնում են բիզնեսը՝ հնարավորություն ստեղծելով Դեբետի ավելի շատ կանանց համար։
Փոխելով գյուղի կյանքը
Հայ դեռահասները բախվեցին փոփոխվող կանոնների և առաջնահերթությունների, քանի դեռ մեծանում էին Քովիդի ժամանակ։ Չայ Խանայի առաջին դեռահաս հեղինակը՝ 17-ամյա Դավիթ Կավկասյանը, կյանքի նոր փուլ մտավ համավարակի ժամանակ։ Դավիթն ու իր ընկերները միջնակարգ դպրոցի վերջին տարին ստիպված եղան տեսնել Քովիդ-19-ի պրիզմայով և դրա ստեղծած իրականությամբ։ Դավիթի տեսանյութում, իր ընկերները Նանեն՝ 18 տարեկան, և Գրիշան՝ 17 տարեկան, հայացք են նետում, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ համավարակը իրենց բնականոն կյանքի վրա և այն ուղիների, որոնք նրանք ընտրել էին իրենց ապագայի համար։
Մեծանալու ճանապարհը
Երբ 77-ամյա տատիկը հայտնաբերեց տեխնոլոգիաները, նա սկսեց վայելել կյանքը երկու աշխարհներում էլ՝ իրական և թվային։ Սվետլանա Թամազյանն ընդամենը 50 տարեկան էր, երբ ամուսինը մահացավ՝ նրա խնամքին թողնելով 5 երեխաներին։ Չնայած կյանքի դժվարություններին՝ նա միայնակ մեծացրեց երեխաներին և թոշակի անցավ Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռու մարզի Աքորի փոքրիկ գյուղում։ Այսօր նրա երեխաները հեռու են իրենից․ ոմանք Հայաստանի մայրաքաղաք Երևանում են, մյուսները՝ Ռուսաստանում։ Մշտական կապը պահպանելու նպատակով նրանք իրենց մոր համար պլանշետ գնեցին և սովորեցրին, թե ինչպես օգտվել Վայբերից։ Սվետլանան արագությամբ հայտնաբերեց սոցիալական ցանցերի հարստությունը։ Այսօր նա պլանշետով կամ սմարթֆոնով ֆիլմեր է դիտում, նաև տեսանյութեր՝ կարելու և խոհարարության մասին։ Ամենալավն այն է, որ սարքավորումները նրան հնարավորություն են տալիս կապի մեջ լինել իր երեխաների, թոռների և ծոռների հետ:
Տատիկի հետ սուրճ՝ սկայպով
Լևոն Աֆրիկյանը, ով նախկինում հանքափոր է եղել Ալավերդիում, 20 տարի է ինչ պայքար է մղում իր գոյատևման համար։ Աշխատանքային վթարի պատճառով նա հաշմանդամ է դարձել, իսկ փոխհատուցումը, որի համար նա պայքարում էր, անհավատալիորեն ցածր էր: Համավարակը դարձել է մեկ այլ խոչընդոտ, որը Լևոն Աֆրիկյանը փորձում է հաղթահարել միայնակ։ Այսօր նա պայքարում է կյանքի լավ պայմանների և առաջին անհրաժեշտության իրերի` ձեռնափայտի և հենակների համար։ Այս տեսանյութը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES)-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Տեսանյութում տեղ գտած բոլոր կարծիքները պատկանում են հեղինակին, և պարտադիր չէ, որ արտացոլեն FES- ի տեսակետները:
Միայնակ պայքար դժվարությունների դեմ
Այլ Կարճ վավերագրական ֆիլմ
Լեոն սթենդ ափ արտիստ է Հայաստանից,ով չի վախենում իր ելույթներում խոսել տաբուացված թեմաներից։ Հայկական մեդիան տասնամյակներ շարունակ եղել է «գաղութացված» այլ երկրների մեդիա արտադրության կողմից: Մասնավորապես հումորի ոլորտում, մշտապես մեծ է եղել ռուսական մեդիայի ազդեցությունը: Հումորային հաղորդումները ողողված են եղել խտրական արտահայտություններով․ կատակների անբաժան մաս են եղել սեքսիզմն ու հոմոֆոբիան: Լեոն սթենդ ափ արտիստ է Հայաստանից, ով իր ելույթներում անդրադառնում է տարիներ շարունակ խտրականացված թեմաներին այլ տեսանկյունից:
Ազդեցություն
«Խորշ»-ը ցույց է տալիս Երևանի ծայրամասերի ամենաստորին հատվածը, որտեղ հանցագործ աշխարհը կլանել է երեք տղաների։ Ֆիլմը պատմում է դաժան իրականության, հասարակական ճնշումների և բարոյական ընտրությունների մասին։ «Խորշ»-ը ֆիլմ է, որը դիտողին տեղափոխում է Երևանի ծայրամասեր, որտեղ միջավայրը կերտում է իր բնակիչների պատմությունները։ Երեք անանուն տղաների փորձառության միջոցով, ֆիլմը բացահայտում է հասարակական ճնշումը, հանցագործ մշակույթը և գոյատևման արժեքները, որոնք ստիպում են դեռահասներին բանտում հայտնվել։ Չարբախի, Մասիվի և Շենգավիթի երազային պատկերները, պոետիկ և նույնսիկ սյուրռեալ հակադրություն են հաղորդում հերոսների առջև ծառացած դաժան իրականությանը, շեշտելով իրենց փորձառության բազմաշերտությունը։ “Խորշ”-ը պատկերում է յուրաքանչյուր կերպարի հակադրվող հեռանկարները, առաջացնելով հարց, թե ինչպե՞ս է միջավայրն ազդում ինքնության ձևավորման վրա:
Խորշ
2020 թվականի Հայաստան-Ադրբեջան պատերազմի հետևանքները. Հայաստանը տարածքներ է հանձնում, մարդիկ ստիպված լքում են իրենց տները։
Տուն
Երիտասարդ հայ կինոռեժիսորը գտնում է իր մորաքրոջ հին վիդեո տեսախցիկը, իր ամբողջ կյանքի երազանքը։ Մանկության հին կադրերի,և ընտանիքի ու ընկերների հետ ունեցած իր հարցազրույցների միջոցով նա բացահայտում է Հայաստանի այժմյան պատմությունը և ապագայի հույսերը: Հետպատերազմյան Հայաստանում իր ներկայից հիասթափված՝ երիտասարդ հայ կինոռեժիսոր Գրետա Հարությունյանը վերցնում է տեսախցիկը, որպեսզի ուսումնասիրի ապագայի իր տարբերակները: Բայց ապագան հասկանալու համար նա վերադառնում է դեպի իր անցյալը՝ վերանայելով այն իր մորաքրոջ կողմից ստեղծված տնային տեսանյութերի արխիվի միջոցով: Գրետան վերջապես վերցնում է մորաքրոջ տեսախցիկը, մի պահ, որի մասին նա միշտ երազում էր, և այն ուղղում է իր և իրեն շրջապատող մարդկանց: Այս «ժամանակային ճանապարհորդության» միջոցով մենք կարող ենք բացահայտել Հայաստանն արտացոլված իր ոչ վաղ անցյալում, տարբեր սերունդների և ավելի լավ ապագայի համար նրանց հակասական տեսլականների մեջ: Գրետային ուղղված նրանց խորհուրդների միջոցով մենք ականատես ենք լինում, որ հայ հասարակությունը նախագծում է երկրի ավելի լավ ապագայի սեփական տեսլականը: Նկարահանումների ընթացքում Գրետան իմանում է իր զինվոր զարմիկի մահվան մասին, ով նույնպես ունի VHS տեսախցիկի փաստագրված հին կադրեր, որտեղ պատկերված են մանկության տոնական և հուսադրող պահերը: 19-ամյա զինվորը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության բազմաթիվ զոհերից մեկն է։ Ֆիլմը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) South Caucasus Regional Office-ի աջակցությամբ։ Բոլոր արտահայտված կարծիքները պատկանում են միայն հեղինակին, և կարող են չհամընկնել FES-ի կամ Չայ Խանայի կարծիքին։ Ֆիլմն իրականացվել է Չայ Խանայի աշուն-ամառ կրթաթոշակային ծրագրի շրջանակներում, 2022թ․։