Ես ծնվել եմ մարմնում, որը երբեք իմը չի եղել

Հեղինակ՝: Արման Ղարիբյան

19.03.17

Լիլիթը, ում ծնվելիս Կարեն են անվանել, տրանսգենդեր կին է: Վիրահատություննից, հորմոնաթերապիայից և այլ բժշկական միջամտություններից հետո Լիլիթն այսօր ունի այն մարմինը, որ միշտ ուզել է: Նա վաղ մանկությունից իրեն կին է զգացել: 26-ամյա կինն անցել է խտրականության և բռնությունների երկարատև շղթայով, սակայն կարողացել է պահպանել իր ինքնությունն ու ապրել այնպես, ինչպես իր սիրտն է թելադրում:

2016 թվականին Լիլիթ Մարտիրոսյանը հիմնադրել է «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը, որը Հայաստանում տրանսգենդեր անձանց հիմնախնդիրներով զբաղվող առաջին կազմակերպությունն է: Վերջերս «Իրավունքի կողմը» տրանսգենդեր անձանց համար ստեղծել է «Ապահով տուն»՝ տրամադրելով տարածք, որտեղ նրանք ոչ միայն կարող են կամզակերպել իրենց միջոցառումները, այլև ստանալ անվճար իրավաբանական և հոգեբանական աջակցություն: 

«Ես Հայաստանից ոչ մի տեղ չեմ գնալու և մինչև կյանքիս վերջ պայքարելու եմ այստեղ»,- ասում է Լիլիթը: