Անկոտրում մարզիչը

Հեղինակ՝: Սուրեն Ստեփանյան

30.03.17

78-ամյա Ֆելիքս Ալիեւը ադրբեջանցի հոր եւ հայ մոր զավակ է: Էջմիածնում բնակվող ծանրամարտի մարզիչը 50 տարվա ընթացքում կրթել է ծանրամարտիկների երեք սերունդ: Նրա սաները դարձել են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, օլիմպիական փոխչեմպիոն ու Հայաստանի առաջնությունների բազմակի մեդալակիրներ:

Ղարաբաղյան պատերազմից հետո, Ալիեւը հայրենի Հայաստանից չհեռացավ ու շարունակեց մարզիկներ պատրաստել անգամ պատերազմի ամենաթեժ տարիներին, երբ ատելությունը թե' Հայաստանում, թե' Ադրբեջանում գագաթնակետին էր: