Տոմս առանց հետադարձի` Հնդկաստանից Հայաստան

Հեղինակ՝:

27.04.17

Թեև ամեն տարի տասնյակ հնդիկներ ուսանելու նպատակով այցելում են Հայաստան, սակայն նրանք մշտական բնակություն չեն հաստատում այդ երկրում եւ ուսումն ավարտելուց հետո հիմնականում վերադառնում են Հնդկաստան:

62-ամյա Սանտոշ Արորա Կումարին Հայաստան է տեղափոխվել 1990-ականներին: Ամուսնանալով հայի հետ՝ նա ընդմիշտ իր կյանքը կապել է Հայաստանի և հայ ժողովրդի հետ, որի մասնիկն է իրեն համարում: Սանտոշը Հայաստանում տարածում է հնդկական մշակույթը՝ գլխավոր նպատակը համարելով մարդկանց ժպիտ պարգևելը: