Հայաստանի կիբեր վարդապետը

Հեղինակ՝: Լուսինե Բալյան

31.05.17

Նրա ամեն օր թարմացվող ստատուսին սպասում են բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատեր: Հայ Առաքելական եկեղեցու միաբան Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն իր բազմազբաղ օրվա ընթացքում փորձում է ժամանակ գտնել նաև վիրտուալ տիրույթում քարոզչության, մարդկանց հետ շփման համար:

Հայ Առաքելական եկեղեցու 39-ամյա հոգևորականն իր ծառայության ընթացքում աշխատել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգում, Կալկաթայի Մարդասիրական ճեմարանում, զբաղեցրել տարբեր վարչական պաշտոններ Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերում: Հայր Սուրբը վստահ է` վիրտուալ տիրույթը ընդարձակում է մարդկանց շփման տարածքը և այն պետք է օգտագործել քրիստոնեական ու համամարդկային գաղափարների տարածման համար:  Շնորհիվ այնպիսի ծրագրերի, ինչպիսին է Skype-ը, քահանան կարողանում է մշտական կապ պահպանել իր խորհրդի կարիքն ունեցող հավատացյալների հետ: