Սեքսն ու հաշմանդամությունը՝ համատեղելի
Անվասայլակով տեղաշարժվող 38-ամյա Զարուհի Բաթոյանը տարիներ առաջ հիմնել է «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը և ակտիվ գործունեություն է ծավալում ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտանության, նրանց հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության, այնպես էլ նրանց սեռականության և սեռական դաստիարակության մասին տեղեկատվության տարածման ուղղությամբ։
Զարուհու համոզմամբ, Հայաստանում տարածված է այն թյուր կարծիքը, թե հաշմանդամություն ունեցող մարդիկ ցանկալի չեն, զուգընկեր չունեն, սեռական ցանկություն չունեն և սեքսով չեն զբաղվում։ Խոսելով իր փորձառությունից` Զարուհին հույս ունի ինչ-որ չափով կոտրել ձևավորված հանրային կարծրատիպերը։
նվիրաբերեք հիմա
Այլ Վիդեոպատմություն
41-ամյա Տաթևիկ Աղաբաբյանը գյուղական համայնքում հանգստի և աշխատանքի եզակի համալիրի՝ «Դեբեդ Լայֆ»-ի հիմնադիրն ու սեփականատերն է։ Դիզայներ դարձած մաթեմատիկոսը ստեղծել է գեղեցիկ այգի, բացօթյա խոհանոց և հարմարավետ սենյակներ հանդիպումների և քննարկումների համար, որոնք թույլ են տալիս մարդկանց աշխատել և լինել բնությանը ներդաշնակ։ Այս նախագիծը փոխել է Տաթևիկի, ինչպես նաև Դեբետի իր հարևանների կյանքը։ Նրա նպատակն է իր հարևանությամբ (կամ՝ իր կողքին) ստեղծել ուժեղ կանանց համայնք՝ աշխատանքի ընդունելով միայն տեղացի կանանց: Այժմ նրանք ընդլայնում են բիզնեսը՝ հնարավորություն ստեղծելով Դեբետի ավելի շատ կանանց համար։
Փոխելով գյուղի կյանքը
Հայ դեռահասները բախվեցին փոփոխվող կանոնների և առաջնահերթությունների, քանի դեռ մեծանում էին Քովիդի ժամանակ։ Չայ Խանայի առաջին դեռահաս հեղինակը՝ 17-ամյա Դավիթ Կավկասյանը, կյանքի նոր փուլ մտավ համավարակի ժամանակ։ Դավիթն ու իր ընկերները միջնակարգ դպրոցի վերջին տարին ստիպված եղան տեսնել Քովիդ-19-ի պրիզմայով և դրա ստեղծած իրականությամբ։ Դավիթի տեսանյութում, իր ընկերները Նանեն՝ 18 տարեկան, և Գրիշան՝ 17 տարեկան, հայացք են նետում, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ համավարակը իրենց բնականոն կյանքի վրա և այն ուղիների, որոնք նրանք ընտրել էին իրենց ապագայի համար։
Մեծանալու ճանապարհը
Երբ 77-ամյա տատիկը հայտնաբերեց տեխնոլոգիաները, նա սկսեց վայելել կյանքը երկու աշխարհներում էլ՝ իրական և թվային։ Սվետլանա Թամազյանն ընդամենը 50 տարեկան էր, երբ ամուսինը մահացավ՝ նրա խնամքին թողնելով 5 երեխաներին։ Չնայած կյանքի դժվարություններին՝ նա միայնակ մեծացրեց երեխաներին և թոշակի անցավ Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռու մարզի Աքորի փոքրիկ գյուղում։ Այսօր նրա երեխաները հեռու են իրենից․ ոմանք Հայաստանի մայրաքաղաք Երևանում են, մյուսները՝ Ռուսաստանում։ Մշտական կապը պահպանելու նպատակով նրանք իրենց մոր համար պլանշետ գնեցին և սովորեցրին, թե ինչպես օգտվել Վայբերից։ Սվետլանան արագությամբ հայտնաբերեց սոցիալական ցանցերի հարստությունը։ Այսօր նա պլանշետով կամ սմարթֆոնով ֆիլմեր է դիտում, նաև տեսանյութեր՝ կարելու և խոհարարության մասին։ Ամենալավն այն է, որ սարքավորումները նրան հնարավորություն են տալիս կապի մեջ լինել իր երեխաների, թոռների և ծոռների հետ:
Տատիկի հետ սուրճ՝ սկայպով
Լևոն Աֆրիկյանը, ով նախկինում հանքափոր է եղել Ալավերդիում, 20 տարի է ինչ պայքար է մղում իր գոյատևման համար։ Աշխատանքային վթարի պատճառով նա հաշմանդամ է դարձել, իսկ փոխհատուցումը, որի համար նա պայքարում էր, անհավատալիորեն ցածր էր: Համավարակը դարձել է մեկ այլ խոչընդոտ, որը Լևոն Աֆրիկյանը փորձում է հաղթահարել միայնակ։ Այսօր նա պայքարում է կյանքի լավ պայմանների և առաջին անհրաժեշտության իրերի` ձեռնափայտի և հենակների համար։ Այս տեսանյութը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES)-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Տեսանյութում տեղ գտած բոլոր կարծիքները պատկանում են հեղինակին, և պարտադիր չէ, որ արտացոլեն FES- ի տեսակետները:
Միայնակ պայքար դժվարությունների դեմ
Այլ Կարճ վավերագրական ֆիլմ
Երբ հիշողությունները դրդում են գործել։ Բարեկամության զբոսայգին իմ ողջ մանկության ընթացքում արգելված գոտի էր, վայր, որտեղ երեխաներին չէր կարելի խաղալ։ Խաչատուր Ազարյանի (Բարեկամության զբոսայգու վերջին տնօրենի) դստեր՝ Նարինե Ազարյանի հիշողությունների շնորհիվ տեղափոխվում ենք խորհրդային ժամանակներ, երբ այգին լի էր մարդկանցով և ուրախությամբ։ Ազարյանների ընտանեկան լուսանկարների միջոցով` այգին բոլորովին այլ լույսի տակ ենք տեսնում։ Գյումրեցիների մի քանի սերնդի համար Բարեկամության զբոսայգին իր կամարներով և բեմով քաղաքի այցեքարտն է եղել։ Խաղի և արվեստի կախարդական վայր, ինչն ամբողջովին փոխվեց 1988 թ․-ի երկրաշարժից հետո։ Ֆիլմը վավերագրում է այգու անցյալը, վերածնունդն ու վերաբացումը, հանրային և մասնավոր աջակիցների աշխատանքը, ովքեր հավատում էին, որ այգին պետք է վերագտնի իր դերը` որպես քաղաքի խորհրդանիշ։
Բարեկամության զբոսայգի
Կարո՞ղ ենք արդյոք մեր կյանքը կառավարել տեսախցիկի միջոցով։ Երիտասարդ հայ կինոռեժիսորը գտնում է իր մորաքրոջ հին վիդեո տեսախցիկը, իր ամբողջ կյանքի երազանքը։ Մանկության հին կադրերի,և ընտանիքի ու ընկերների հետ ունեցած իր հարցազրույցների միջոցով նա բացահայտում է Հայաստանի այժմյան պատմությունը և ապագայի հույսերը: Հետպատերազմյան Հայաստանում իր ներկայից հիասթափված՝ երիտասարդ հայ կինոռեժիսոր Գրետա Հարությունյանը վերցնում է տեսախցիկը, որպեսզի ուսումնասիրի ապագայի իր տարբերակները: Բայց ապագան հասկանալու համար նա վերադառնում է դեպի իր անցյալը՝ վերանայելով այն իր մորաքրոջ կողմից ստեղծված տնային տեսանյութերի արխիվի միջոցով: Գրետան վերջապես վերցնում է մորաքրոջ տեսախցիկը, մի պահ, որի մասին նա միշտ երազում էր, և այն ուղղում է իր և իրեն շրջապատող մարդկանց: Այս «ժամանակային ճանապարհորդության» միջոցով մենք կարող ենք բացահայտել Հայաստանն արտացոլված իր ոչ վաղ անցյալում, տարբեր սերունդների և ավելի լավ ապագայի համար նրանց հակասական տեսլականների մեջ: Գրետային ուղղված նրանց խորհուրդների միջոցով մենք ականատես ենք լինում, որ հայ հասարակությունը նախագծում է երկրի ավելի լավ ապագայի սեփական տեսլականը: Նկարահանումների ընթացքում Գրետան իմանում է իր զինվոր զարմիկի մահվան մասին, ով նույնպես ունի VHS տեսախցիկի փաստագրված հին կադրեր, որտեղ պատկերված են մանկության տոնական և հուսադրող պահերը: 19-ամյա զինվորը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության բազմաթիվ զոհերից մեկն է։
Ձեռնարկ ապագայի համար|Թրեյլեր
Կյանքը թունավոր հանքի շուրջ․ տոկուն գյուղացու աչքերով և փորձով։ Հայ-վրացական սահմանին գտնվող “Նահատակի պոչամբարը” տոննաներով լցված է քիմիական նյութերով։ Հանքերն օգտագործվում են, առանց որևէ ջանք թափելու պահպանել հողն ու մոտակա Մեծ Այրում գյուղը, որտեղ մարդիկ քամու և փոշու պատճառով շնչում են այդ թունավոր օդը։ Այս մարդիկ չեն տեղահանվել, և ոչ էլ փոխհատուցվել են իրենց առողջությանը հասցված վնասի դիմաց։ Թունավոր պոչանքը տարիներ առաջ վնասել է Սամվել Սիրադեղյանի այգին՝ դարձնելով հողն անպիտան գյուղատնտեսության համար։ Ծառերը չորացել են։ Սամվել Սիրադեղյանը հրաժարվում է հանձնվել, ի տարբերություն շատ համագյուղացիների, ովքեր փորձում են անտեսել հասցված վնասը և պոչամբարի առկայությունը։ Նա դատական հայց է սկսել հանքարդյունաբերական ընկերության և կառավարության դեմ՝ իր ընտանիքին հասցված վնասի համար։ Սամվելն ուրիշ ճանապարհ չի տեսնում, քան ինքն իր ուժերով պայքարելը, հուսահատության գիրկն ընկնելու փոխարեն։
Նահատակի երգը
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա պատճառ դարձավ ռուս երկու լրագրողների Հայաստան տեղափոխվելուն՝ որպես բողոք ռուսական հարձակման և մամուլի նկատմամբ իրականացվող կառավարական քաղաքականության։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա փոխեց հազարավոր ռուսաստանցիների ճակատագրերը։ Վլադ Գագինը, 29, և Անդրեյ Սերաֆիմովը, 24, նրանց թվում էին։ Ի նշան բողոքի ու անհամաձայնության՝ նրանք տեղափոխվեցին Հայաստան խաղաղության և մասնագիտական ազատության փնտրտուքով։ Խոսքի ազատությունն ու մեդիա էթիկան առանցքային նշանակություն ունեն լրագրողների համար, իսկ շատ հաճախ այդ ամենը գտնելը դժվար է Ռուսաստանում։ Հայաստանյան տարբեր մեդիաներում աշխատելով՝ Վլադն ու Անդրեյը մի կարևոր նպատակ են սահմանել՝ պայքարել ռուսական քարոզչության դեմ։