Ակվապոնիկայի ապագան կամ ակվապոնիկան` Ապագայում
Արմավիրի մարզի Ապագա գյուղի հազարավոր բնակիչեր սերնդեսերունդ զբաղվում են ավանդական գյուղատնտեսությամբ` փորում հողը, ցանք կատարում, ջրում եւ պարարտացնում, այնուհետեւ բերք հավաքում: Երբ երեք տարի առաջ արեւմտյան կրթությամբ երկու երիտասարդներ` Արտեմ Պարսեղյանը եւ Գրիգոր Ջանոյանը գյուղատնտեսության մեջ նոր փորձ արեցին` ներդնելով ակվապոնիկ ջերմոցային համակարգ, արժանացան գյուղացիների ոչ միանշանակ վերաբերմունքին:
Չնայած այդ արձագանքներին` տղաները շարունակում են իրենց նախաձեռնությունը: Նրանց համոզմամբ, թեև հիմա գյուղացիները ոռոգման ջրի խնդիր չունեն, բայց վտանգված են Ապագայի մշակելի հողերի ապագան, դրանք աղակալում են: Ուստի ակվապոնիկ ջերմոցները կարող են լուրջ դերակատարություն ունենալ ոչ միայն Ապագա գյուղում, այլև մյուս համայնքներում: Ակվապոնիկ ջերմոցներում բույսերն աճում են ջրում՝ սննդանյութ ստանալով ձկների կամ ջրային այլ կենդանիների միջոցով: Սա նաեւ բնապահպանական խնդիրներ է լուծում. խնայելով ջուրը՝ մի քանի անգամ ավել էկոլոգիապես մաքուր բերք է ապահովում:
Սոցիալական ձեռներեցները նպատակ ունեն նաեւ ծանոթացնել գյուղացիներին այս համակարգի առավելություններին եւ դրա հետ աշխատելու հմտություններին, որպեսզի հետագայում ջերմոցը փոխանցեն համայնքին: