Քույրերն` Ախլքալաքից

Հեղինակ՝:

19.06.18

Հայաստանում, թե Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալու ընտրությունն Ակսանա Գիգոլյանի համար ինչ-որ առումով նաև ազգային ինքնության հարց է։

18-ամյա հայուհին ապրում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանի Խուլգումո գյուղում և ուզում է իր քրոջ՝ Սեդա Գիգոլյանի նման սովորել Թբիլիսիում։

Իրենց շատ հասակակիցների պես, էթնիկ հայ Գիգոլյան քույրերը նույնպես ցանկանում են ինտեգրվել Վրաստանի հասարակությանը։

Նրանց ծնողները, սակայն, ավագ սերնդի մյուս ներկայացուցիչների պես, կարծում են, թե երեխաները հեռանում են իրենց հայկական արմատներից՝ կրթություն ստանալով Թբիլիսիում։

Վրաստանի 3.7 միլիոն բնակչության 4.5 տոկոսը էթնիկ հայեր են, որոնք խոսում են հիմնականում հայերեն։ Հենց այդ պատճառով էլ Գիգոլյանների ծնողների նման շատ ջավախահայեր տարիներ շարունակ կրթություն են ստացել Երևանում։ 

Վրաստանի համալսարաններ ընդունվելու համար այս շրջանի աշակերտները հաճախ ստիպված են լինում վրացերենի լրացուցիչ դասընթացների գնալ, քանի որ դպրոցում ստացած իրենց գիտելիքները բավարար չեն լինում։ Չնայած վրացերեն սովորելու դժվարություններին՝ Գիգոլյան քույրերը Թբիլիսին գերադասել են Երևանից։Նրանց համար Թբիլիսիում կրթություն ստանալն ավելի էժան է եւ հեռանկարային, քան Երևանում։ Վրացական կրթությամբ ավելի հեշտ է լինում նաեւ Վրաստանում աշխատանք գտնելը։

Այդուհանդերձ, Ակսանայի եւ Սեդայի ծնողները մտահոգ են, որ Թբիլիսիում կրթություն ստանալը վտանգում է իրենց ազգային ինքնությունը։


 Հունիսի 1, «Ինքնություն» թողարկում