Սահմանափակ հիշողություններ
Հեղինակ՝: , Քրիստինա Սոլոյան, Դավիթ Ավետիսյան
Տնային գործերից ազատվելուց հետո հայ ու ադրբեջանցի հարևան կանայք սովորություն ունեին նստելու, թեյ խմելու ու զրույց անելու։ Սա իրենց խաղաղության պահն էր։ Այսօր, կանայք նույն հոգսերն ու սովորությունն ունեն, բայց հարևանները չկան։ Ղարաբաղյան հակամարտությունը փակեց սահմանները հայերի ու ադրբեջանցիների միջև, լարվածություն մտցրեց մարդկանց կյանքում ու հարաբերություններում։
նվիրաբերեք հիմա
Այլ Վիդեոպատմություն
Հայաստանի տարբեր քաղաքների մանկապարտեզները դարձել են փախստականների ապաստարաններ։ Ղարաբաղից տեղահանվածների մի մասն այնտեղ է բնակվում կյանքի դժվարին պայմաններում, անորոշ ապագայով։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 20-ը Հայաստանում գրանցվել է 101.848 փախստական, ըստ ՀՀ կառավարության տվյալների։ Ոմանք ապաստան գտան, մյուսները օգնություն ստացան։ Ոմանք, սակայն, դժգոհում են, որ գումարը չի բավականացնում տուն վարձակալելու և նորմալ ապրելու համար։ Հոկտեմբերի 20-ին մի խումբ ղարաբաղցիներ հավաքվել էին Երևանում մարզի ներկայացուցչության դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու մատչելի բնակարանների բացակայության և այլ խնդիրներ բարձրաձայնելու համար։ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների մի մասը դեռ բնակվում է կառավարության կողմից տրամադրված ժամանակավոր կացարաններում, ներառյալ հին կամ դատարկ շենքերը: Հայաստանի փոքր քաղաքների՝ Մասիսի և Արտաշատի մանկապարտեզները դարձել են փախստականների ապաստարաններ, որոնք պայքարում են ավելի հարմար բնակարան գտնելու համար։
Ապրելով մանկապարտեզում
41-ամյա Տաթևիկ Աղաբաբյանը գյուղական համայնքում հանգստի և աշխատանքի եզակի համալիրի՝ «Դեբեդ Լայֆ»-ի հիմնադիրն ու սեփականատերն է։ Դիզայներ դարձած մաթեմատիկոսը ստեղծել է գեղեցիկ այգի, բացօթյա խոհանոց և հարմարավետ սենյակներ հանդիպումների և քննարկումների համար, որոնք թույլ են տալիս մարդկանց աշխատել և լինել բնությանը ներդաշնակ։ Այս նախագիծը փոխել է Տաթևիկի, ինչպես նաև Դեբետի իր հարևանների կյանքը։ Նրա նպատակն է իր հարևանությամբ (կամ՝ իր կողքին) ստեղծել ուժեղ կանանց համայնք՝ աշխատանքի ընդունելով միայն տեղացի կանանց: Այժմ նրանք ընդլայնում են բիզնեսը՝ հնարավորություն ստեղծելով Դեբետի ավելի շատ կանանց համար։
Փոխելով գյուղի կյանքը
Հայ դեռահասները բախվեցին փոփոխվող կանոնների և առաջնահերթությունների, քանի դեռ մեծանում էին Քովիդի ժամանակ։ Չայ Խանայի առաջին դեռահաս հեղինակը՝ 17-ամյա Դավիթ Կավկասյանը, կյանքի նոր փուլ մտավ համավարակի ժամանակ։ Դավիթն ու իր ընկերները միջնակարգ դպրոցի վերջին տարին ստիպված եղան տեսնել Քովիդ-19-ի պրիզմայով և դրա ստեղծած իրականությամբ։ Դավիթի տեսանյութում, իր ընկերները Նանեն՝ 18 տարեկան, և Գրիշան՝ 17 տարեկան, հայացք են նետում, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ համավարակը իրենց բնականոն կյանքի վրա և այն ուղիների, որոնք նրանք ընտրել էին իրենց ապագայի համար։
Մեծանալու ճանապարհը
Երբ 77-ամյա տատիկը հայտնաբերեց տեխնոլոգիաները, նա սկսեց վայելել կյանքը երկու աշխարհներում էլ՝ իրական և թվային։ Սվետլանա Թամազյանն ընդամենը 50 տարեկան էր, երբ ամուսինը մահացավ՝ նրա խնամքին թողնելով 5 երեխաներին։ Չնայած կյանքի դժվարություններին՝ նա միայնակ մեծացրեց երեխաներին և թոշակի անցավ Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռու մարզի Աքորի փոքրիկ գյուղում։ Այսօր նրա երեխաները հեռու են իրենից․ ոմանք Հայաստանի մայրաքաղաք Երևանում են, մյուսները՝ Ռուսաստանում։ Մշտական կապը պահպանելու նպատակով նրանք իրենց մոր համար պլանշետ գնեցին և սովորեցրին, թե ինչպես օգտվել Վայբերից։ Սվետլանան արագությամբ հայտնաբերեց սոցիալական ցանցերի հարստությունը։ Այսօր նա պլանշետով կամ սմարթֆոնով ֆիլմեր է դիտում, նաև տեսանյութեր՝ կարելու և խոհարարության մասին։ Ամենալավն այն է, որ սարքավորումները նրան հնարավորություն են տալիս կապի մեջ լինել իր երեխաների, թոռների և ծոռների հետ:
Տատիկի հետ սուրճ՝ սկայպով
Այլ Կարճ վավերագրական ֆիլմ
Հայ երաժշտի կյանքը գլխիվայր շուռ է գալիս, երբ նրան անսպասելիորեն զորակոչում են զինվորական պատրաստության՝ ստիպելով հավասարակշռել պարտականությունը, կյանքը և հնարավոր պատերազմի մասին անընդհատ խոսակցությունները։ Այս ֆիլմը պատմում է 38-ամյա հայ երաժիշտ և կոմպոզիտոր Կայ Խաչատրյանի մասին։ Նրա կյանքը կտրուկ շրջադարձ է ստանում, երբ զորակոչվում է զինվորական պատրաստության՝ խաթարելով նրա անդորրը և առաջացնելով անհանգստություն։ Առերեսվելով իր նոր իրականության հետ՝ Կայը գնում է իր ճանապարհով։ Ֆիլմը պատկերում է արվեստագետների ճակատագիրը Հարավային Կովկասում՝ ընդգծելով անհատականության և ստեղծագործական ինքնարտահայտման տարածքի կարևորությունը։ Հայաստանում տղամարդիկ պարտավոր են մասնակցել զորավարժություններին, բնակվելով զինվորական ճամբարում՝ որպես երկրի պարտադիր զինվորական ծառայության մաս։ Այս ֆիլմը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Արտահայտված բոլոր կարծիքները պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի տեսակետը:
18-38
Մարդկանց պատմություններ, ովքեր կորցրեցին իրենց տունը, հայրենիքը, իրենց չճանաչված պետությունն ու քաղաքացիությունը։ Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակիչ ստիպված եղան լքել իրենց տները 2023թ․-ի սեպտեմբերին։ Երիտասարդ լրագրող Լիկա Զաքարյանը, փորձում է լուսաբանել այն մարտահրավերները, որոնց մարդիկ բախվում են։ Չնայած նրան, որ նա ուներ Հայաստանի Հանրապետության անձնագիր, Լիկան բացահայտում է, որ նա չի համարվում Հայաստանի քաղաքացի։ Շատերի նման, Լիկան ևս պետք է ընտրություն կատարի՝ վերցնել փախստականի վկայական, թե Հայաստանի քաղաքացիություն։
Տան մեջ անտուն
Իրերից ու առարկաներից արթնացող պատումները վերարտադրում են հիշողություններ արցախահայության զանգվածային տեղահանման մասին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից: Գեղարվեստական ու հավաքագրված, վավերագրական տեքստի միաձուլման միջոցով, ֆիլմը վերարտադրում է տեղահանության մասին հիշողություններ, որոնք տարբեր իրերից ու առարկաներց ծնվող պատումներ են:
Իրերով շրջապատված
Թեև հայ-թուրքական սահմանին սպասվում էին մեծ փոփոխություններ, այն առայժմ շարունակում է փակ մնալ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Թուրքիան սկսեցին բանակցություններ վարել հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ։ Առաջինը սահմանը նախատեսված է բացել Մարգարայի կամրջից՝ այն էլ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հայկական կողմն արդեն հայտնել է, որ սահմանի բացման ուղղությամբ ավարտել է մաքսակետի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունը, թուրքական կողմից դեռևս հստակ արձագանք չկա։ Բայց մինչ բանակցությունները շարունակվում են, Մարգարա գյուղում մարդիկ անհամբեր չեն սահմանի բացման համար։ Տասնամյակներ շարունակ փակ մնացած սահմանի բացման հետ հույսեր չեն կապում, ավելի շատ անորոշություն է, քանի որ որևէ մեկը նրանց չի բացատրել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ սահմանի բացումը։ Մարգարայում, սակայն, ամենաակտիվը երեխաներն են, ովքեր ուշի ուշով հետևում են սահմանի շուրջ քննարկումներին և սպասում՝ արդյոք բացվելուց հետո կկարողանան հատել կամուրջը։