«էլի կգաս, պապ»

36 min.

«էլի կգաս, պապ»

16.05.19

Պապու և թոռան երբեմնի ջերմ հարաբերությունները վերջին տարիներին հետզհետե լարվեցին։ Հինգ անգամ ամուսնացած 78-ամյա Հարություն Խաչատրյանն ապրում է Երևանում՝ իր կառուցած մեծ տանը։ Նա օրուգիշեր աշխատում է, բայց ապարդյուն: Անդադար փորձում է համոզել իր թոռանը՝ Հովհաննես Իշխանյանին, որպեսզի օգնի իրեն։ Ժամանակին Հովհաննեսը նրա աջ ձեռքն էր, բայց հիմա անտեսում է պապին։ Հովհաննեսը, որն այժմ ռեժիսոր է, որոշում է կարգավորել հարաբերությունները պապի հետ։ Սկսում է ժամանակ անցկացնել Հարութի հետ՝ իմանալու նրա կյանքի, ընտանիքի պատմության մասին, ու պարզելու, թե ինչն էր իրենց օտարացման պատճառը։