Բալետ պարողը բանակում

Հեղինակ՝:

26.06.19

19-ամյա Ռազմիկ Մարուքյանը 10 տարի է բալետ է պարում։ Նա աշխատում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Միևնույն ժամանակ ծառայում է բանակում։ Զորամասի ղեկավարությունը նրան հնարավորություն է տվել համատեղել բալետը և զինվորական ծառայությունը։ Երիտասարդ արվեստագետի համար հեշտ չէ շրջապատին իր արվեստը բացատրելը։ Բայց ընկերները հաճախում և դիտում են նրա ներկայացումները։ Հայաստանյան հասարակության մեջ կարծրատիպեր կան, որ բալետ պարելը տղաների համար չէ, բայց Ռազմիկն իր օրինակով կոտրում է դրանք։