Վաղ առավոտ է, Երևանում շարունակվում է արտակարգ դրությունը։ 74-ամյա Սուրիկի փոքրիկ խանութը հենց իր տան մի հատվածն է։ Նա մաքրում է շրջակայքը, դասավորում ապրանքները և սպասում իր առաջին հաճախորդներին։ Թաղամասն աստիճանաբար արթնանում է։ Սուրիկը ջերմ ողջունում է բոլորին, նա քաջատեղյակ է համավարակի բոլոր նորություններից, կարող է բանավիճել ցանկացած քաղաքական հարցի շուրջ։ Սուրիկը ոչ մի օր չի դադարեցրել իր աշխատանքը։ Նա ամեն օր շարունակում է դրական էներգիա և լավատեսություն փոխանցել ամբողջ թաղամասին։ Միայն կեսգիշերին է փակում խանութն ու անշտապ քայլում դեպի տուն։
նվիրաբերեք հիմա
Այլ Վիդեոպատմություն
Հայաստանի տարբեր քաղաքների մանկապարտեզները դարձել են փախստականների ապաստարաններ։ Ղարաբաղից տեղահանվածների մի մասն այնտեղ է բնակվում կյանքի դժվարին պայմաններում, անորոշ ապագայով։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 20-ը Հայաստանում գրանցվել է 101.848 փախստական, ըստ ՀՀ կառավարության տվյալների։ Ոմանք ապաստան գտան, մյուսները օգնություն ստացան։ Ոմանք, սակայն, դժգոհում են, որ գումարը չի բավականացնում տուն վարձակալելու և նորմալ ապրելու համար։ Հոկտեմբերի 20-ին մի խումբ ղարաբաղցիներ հավաքվել էին Երևանում մարզի ներկայացուցչության դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու մատչելի բնակարանների բացակայության և այլ խնդիրներ բարձրաձայնելու համար։ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների մի մասը դեռ բնակվում է կառավարության կողմից տրամադրված ժամանակավոր կացարաններում, ներառյալ հին կամ դատարկ շենքերը: Հայաստանի փոքր քաղաքների՝ Մասիսի և Արտաշատի մանկապարտեզները դարձել են փախստականների ապաստարաններ, որոնք պայքարում են ավելի հարմար բնակարան գտնելու համար։
Ապրելով մանկապարտեզում
41-ամյա Տաթևիկ Աղաբաբյանը գյուղական համայնքում հանգստի և աշխատանքի եզակի համալիրի՝ «Դեբեդ Լայֆ»-ի հիմնադիրն ու սեփականատերն է։ Դիզայներ դարձած մաթեմատիկոսը ստեղծել է գեղեցիկ այգի, բացօթյա խոհանոց և հարմարավետ սենյակներ հանդիպումների և քննարկումների համար, որոնք թույլ են տալիս մարդկանց աշխատել և լինել բնությանը ներդաշնակ։ Այս նախագիծը փոխել է Տաթևիկի, ինչպես նաև Դեբետի իր հարևանների կյանքը։ Նրա նպատակն է իր հարևանությամբ (կամ՝ իր կողքին) ստեղծել ուժեղ կանանց համայնք՝ աշխատանքի ընդունելով միայն տեղացի կանանց: Այժմ նրանք ընդլայնում են բիզնեսը՝ հնարավորություն ստեղծելով Դեբետի ավելի շատ կանանց համար։
Փոխելով գյուղի կյանքը
Հայ դեռահասները բախվեցին փոփոխվող կանոնների և առաջնահերթությունների, քանի դեռ մեծանում էին Քովիդի ժամանակ։ Չայ Խանայի առաջին դեռահաս հեղինակը՝ 17-ամյա Դավիթ Կավկասյանը, կյանքի նոր փուլ մտավ համավարակի ժամանակ։ Դավիթն ու իր ընկերները միջնակարգ դպրոցի վերջին տարին ստիպված եղան տեսնել Քովիդ-19-ի պրիզմայով և դրա ստեղծած իրականությամբ։ Դավիթի տեսանյութում, իր ընկերները Նանեն՝ 18 տարեկան, և Գրիշան՝ 17 տարեկան, հայացք են նետում, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ համավարակը իրենց բնականոն կյանքի վրա և այն ուղիների, որոնք նրանք ընտրել էին իրենց ապագայի համար։
Մեծանալու ճանապարհը
Երբ 77-ամյա տատիկը հայտնաբերեց տեխնոլոգիաները, նա սկսեց վայելել կյանքը երկու աշխարհներում էլ՝ իրական և թվային։ Սվետլանա Թամազյանն ընդամենը 50 տարեկան էր, երբ ամուսինը մահացավ՝ նրա խնամքին թողնելով 5 երեխաներին։ Չնայած կյանքի դժվարություններին՝ նա միայնակ մեծացրեց երեխաներին և թոշակի անցավ Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռու մարզի Աքորի փոքրիկ գյուղում։ Այսօր նրա երեխաները հեռու են իրենից․ ոմանք Հայաստանի մայրաքաղաք Երևանում են, մյուսները՝ Ռուսաստանում։ Մշտական կապը պահպանելու նպատակով նրանք իրենց մոր համար պլանշետ գնեցին և սովորեցրին, թե ինչպես օգտվել Վայբերից։ Սվետլանան արագությամբ հայտնաբերեց սոցիալական ցանցերի հարստությունը։ Այսօր նա պլանշետով կամ սմարթֆոնով ֆիլմեր է դիտում, նաև տեսանյութեր՝ կարելու և խոհարարության մասին։ Ամենալավն այն է, որ սարքավորումները նրան հնարավորություն են տալիս կապի մեջ լինել իր երեխաների, թոռների և ծոռների հետ:
Տատիկի հետ սուրճ՝ սկայպով
Այլ Կարճ վավերագրական ֆիլմ
Նախկին լրագրողներ Նարինեն և Թամարան կրթության, դպրոցի և աշակերտների մեջ են գտնում ապագայի իմաստն ու հույսը։ Խնդիրներն արմատից լուծելու մեծ ցանկությունը լրագրող Նարինեին և Թամարային բերեց կրթություն։ 2017-ին Նարինեն որպես «Դասավանդիր Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդ հայտնվեց Արցախի Վաղազին գյուղի դպրոցում, իսկ Թամարան Քարվաճառում Վիքի ակումբ ու թատերախումբ ստեղծեց։ 2020թ.-ի հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ անց աղջիկները վերադարձան Արցախ ու կրթություն։ 2023թ․-ին տեղահանվելով Արցախից և միակ հույսն ու հավատը կապելով կրթության հետ՝ երկուսն էլ շարունակում են աշխատել «Դասավանդիր Հայաստան»-ում՝ որպես առաջնորդության զարգացման ղեկավար։
Զուգահեռ ուղիներ. լրագրությունից կրթություն, Արցախից Հայաստան
Պատերազմի և շրջափակման ժամանակ վտանգավոր և դժվար հղիությանը դիմակայելը, ուրախության ժամանակը վերածում է գոյատևման պայքարի: Մայրանալու շրջանը կնոջ համար թերևս ամենաերջանիկ շրջանն է, երբ սպասում ես ձագուկիդ լույս աշխարհ գալուն` անհամբերությամբ հաշվելով ամեն օրը: Սակայն մի քանի պատերազմով անցած և բազմաթիվ մարդկային կորուստներ կրած Արցախում ապրող կանանց համար 2022-2023 թթ. Ադրբեջանի կողմից ստեղծված բլոկադայի և մշտապես պատերազմի վտանգի սպառնալիքի ներքո մայրանալը բոլորովին այլ բովանդակություն է ստացել, և շատերի համար այդ բաղձալի սպասումը վերածվել է մեծ փորձության, կյանքի ու մահվան պայքարի:
Վտանգված երջանկություն
Հայ երաժշտի կյանքը գլխիվայր շուռ է գալիս, երբ նրան անսպասելիորեն զորակոչում են զինվորական պատրաստության՝ ստիպելով հավասարակշռել պարտականությունը, կյանքը և հնարավոր պատերազմի մասին անընդհատ խոսակցությունները։ Այս ֆիլմը պատմում է 38-ամյա հայ երաժիշտ և կոմպոզիտոր Կայ Խաչատրյանի մասին։ Նրա կյանքը կտրուկ շրջադարձ է ստանում, երբ զորակոչվում է զինվորական պատրաստության՝ խաթարելով նրա անդորրը և առաջացնելով անհանգստություն։ Առերեսվելով իր նոր իրականության հետ՝ Կայը գնում է իր ճանապարհով։ Ֆիլմը պատկերում է արվեստագետների ճակատագիրը Հարավային Կովկասում՝ ընդգծելով անհատականության և ստեղծագործական ինքնարտահայտման տարածքի կարևորությունը։ Հայաստանում տղամարդիկ պարտավոր են մասնակցել զորավարժություններին, բնակվելով զինվորական ճամբարում՝ որպես երկրի պարտադիր զինվորական ծառայության մաս։ Այս ֆիլմը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Արտահայտված բոլոր կարծիքները պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի տեսակետը:
18-38
Մարդկանց պատմություններ, ովքեր կորցրեցին իրենց տունը, հայրենիքը, իրենց չճանաչված պետությունն ու քաղաքացիությունը։ Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակիչ ստիպված եղան լքել իրենց տները 2023թ․-ի սեպտեմբերին։ Երիտասարդ լրագրող Լիկա Զաքարյանը, փորձում է լուսաբանել այն մարտահրավերները, որոնց մարդիկ բախվում են։ Չնայած նրան, որ նա ուներ Հայաստանի Հանրապետության անձնագիր, Լիկան բացահայտում է, որ նա չի համարվում Հայաստանի քաղաքացի։ Շատերի նման, Լիկան ևս պետք է ընտրություն կատարի՝ վերցնել փախստականի վկայական, թե Հայաստանի քաղաքացիություն։