Սովետական միությունից Հայաստանի պորտալարը կտրելու գործընթացը վաղ սկսեց Հայաստանում: 1991 թվականի մարտին սովետական կենտրոնական իշխանությունը մահամերձ էր, ինչի պատճառով հանրաքվե անցկացրեց` պարզելու, արդյոք Սովետական միությունը պետք է շարունակի իր գոյությունը բարեփոխված համակարգով: Հանրաքվեի մասնակից երկրների 78 %-ը կողմ էր արտահայտվել, սակայն ոչ Հայաստանը: Վերջինս այն քիչ երկրներից էր, որը բոյկոտեց հանրաքվեն: Թեև 25 տարի է անցել Հայաստանի անկախացումից, պորտալարը, սակայն միայն արտաքնապես է կտրվել: Այսօր Մոսկվան դեռ ուժեղ ազդեցություն ունի Երևանի վրա, ոչ այդքան ակնհայտ, սակայն ավելի անհանգստացնող: Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա, ռուս զինվորները հայ զինվորների հետ միասին վերահսկում են Իրանի և Թուրքիայի հետ սահմանը, Հայաստանը Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության անդամ է: Ավելին, անկայուն տնտեսության պատճառով, Ռուսաստանը հայ արտագնա աշխատողների հիմնական ուղղությունն է: Նրանց կատարած դրամական փոխանցումները 2015թ-ին կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի 14.5 %-ը: 2016 թվականին 896.9 միլիոն դոլար փոխանցումների 60% տոկոսն ուղարկվել են Ռուսաստանի Դաշնությունից:
Հեղինակներ
Գեղամ Վարդանյան
Գեղամ Վարդանյանն ավելի քան 18 տարվա փորձառությամբ լրագրող է: Նա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիրն է: