Վիրտուալ իրականության քաղցր և դառը կտորները։ Հայկական վիրտուալ տարածքում իր ուրույն տեղն ունի Թվիթթերը, որտեղ կա հայկական համայնք։ Այս համայնքի անդամները Թվիթթերում պահում են իրենց այլ կերպ, քան այլ սոցիալան կայքերում․ ֆիլմում կփորձենք բացահայտել, թե որո՞նք են այդ քաղցր իրականության վնասներն ու օգուտները։
Հեղինակներ
Արեն Ոսկանյան
Սովորել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի կինոարվեստ բաժնում։ Աշխատել է Bars media դոկումենտալ ֆիլմերի ստուդիայում որպես մոնտաժող և ռեժիսոր, ԲունԹիվի առցանց հեռուստատեսությունում որպես բլոգեր, Թքած յութուբյան շոուի համահեղինակներից և մասնակիցներից է։ Այժմ զբաղվում է ֆրիլանս աշխատանքներով։