Մարիամ Եղիազարյան
Մարիամ Եղիազարյանն անկախ լրագրող եւ վավերագրող է, ում հետաքրքրությունների շրջանակը ներառում է շրջակա միջավայրը, մարդկանց եւ կենդանիների իրավունքները, վիզուալ արվեստները եւ մեդիա տեսությունները։
Հեղինակային պատմություններ
Համավարակը, տունը, պատերազմն ու սերը՝ երեխայի աչքերով։ Մուշեղ Համբարձումյանը 9 տարեկան երեխա է, ով ապրում է Երեւանում, իսկ ամառային արձակուրդներն անցկացնում Ստեփանավանում։ Նրա պապիկի տանը, որտեղ ամռանն ապրում է ծնողների (հատկապես՝ մայրիկի) հետ, խնձորի այգի կա, որտեղ սիրում է հնձել խոտը, գիրք կարդալ եւ վայելել խնձորի ծառերի ընկերակցությունը։ Իր ինքնամփոփ բնույթից ելնելով՝ հեշտ է հարմարվել համավարակի բերած իրականությանը։ Փաստացի, նա համոզված է, որ դպրոց չհաճախելու ու դասերն առցանց անելու արդյունքում ավելի արագ է անում տնային հանձնարարությունները, ավելի շատ գիրք կարդում եւ ավելի հանգիստ զգում իրեն։ Այս կարճամետրաժ վավերագրական ֆիլմում Մուշեղը կիսվում է ոչ միայն համավարակի, այլեւ տան, պատերազմի եւ սիրո գաղափարների շուրջ իր հայացքներով։
Տնկի
Ինչու՞ իմ քաղաքում կան տարածքներ, որ չեն պատկանում ինձ, ինչու՞ ես չեմ պատկանում այդ տարածքներին։
Ընկած երիցուկներ Հրազդանի կիրճում
Հայաստանը երկար ժամանակ պայքարում է արտագաղթի դեմ՝ միտում, որ նկատվում է նաեւ ուսանողների շրջանում