Հայ ուսուցչուհին ստիպված է ամեն օր 20 կիլոմետր ավտոստոպ անել դպրոց հասնելու համար, տրանսպորտի բացակայության պատճառով։ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղը և հարակից գյուղերը հասարակական տրանսպորտ չունեն։ Մոտակա քաղաք մեկնելու միակ միջոցը սեփական մեքենա ունենալն է կամ տաքսի վարձելը, որոնք երկուսն էլ բավականին թանկ են: Աիդա Երզնկյանը մաթեմատիկայի ուսուցիչ է, ով ապրում է Ալավերդի քաղաքում և աշխատում ՄԵծ Այրում գյուղի միջնակարգ դպրոցում։ Տրանսպորտի բացակայությունը լուրջ մարտահրավեր է նրա համար, բայց նա խիզախորեն մեկնում է ամենօրյա դժվարին ճամփորդության, 20 կիլոմետրից ամենաքիչը 7 կիլոմետր քայլելով։ Ուսուցիչը ամեն օր դուրս է գալիս տնից՝ չիմանալով, թե ինչպես է աշխատանքի հասնելու կամ ճանապարհին ինչ վտանգների կարող է հանդիպել։ Նա հիմնականում ավտոստոպ է անում և հաճախ ճանապարհի կեսը ոտքով քայլում է:
Հեղինակներ
Լուսինե Զաքարյան
Վանաձորում բնակվող կինոռեժիսոր Լուսինե Զաքարյանը 2022 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինեմատոգրաֆիկ արվեստի բակալավրի աստիճանը։
Սոցիալական հարցերի, մարդկային պատմությունների և արվեստի հանդեպ մեծ կիրք ունեցող Լուսինեն ձգտում է ստեղծել ազդեցիկ և մտածելու տեղիք տվող ֆիլմեր: Նա հավատում է կինոյի փոխակերպող ուժին և նպատակ ունի իր ուրույն տեսլականի միջոցով ճեղքել պատմողականության սահմաննները։