Մարդկանց պատմություններ, ովքեր կորցրեցին իրենց տունը, հայրենիքը, իրենց չճանաչված պետությունն ու քաղաքացիությունը։ Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակիչ ստիպված եղան լքել իրենց տները 2023թ․-ի սեպտեմբերին։ Երիտասարդ լրագրող Լիկա Զաքարյանը, փորձում է լուսաբանել այն մարտահրավերները, որոնց մարդիկ բախվում են։ Չնայած նրան, որ նա ուներ Հայաստանի Հանրապետության անձնագիր, Լիկան բացահայտում է, որ նա չի համարվում Հայաստանի քաղաքացի։ Շատերի նման, Լիկան ևս պետք է ընտրություն կատարի՝ վերցնել փախստականի վկայական, թե Հայաստանի քաղաքացիություն։
Հեղինակներ
Լիկա Զաքարյան
Լիկա Զաքարյանը ֆրիլանս լրագրող է Արցախից։ Նա «44 օր. օրագիր անտեսանելի պատերազմից» գրքի հեղինակն է և «Չտեսնված հանրապետություն» դոկումենտալ ֆիլմի համահեղինակը։ Եվ գիրքը, և ֆիլմը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին են։ Հիմա նա վարում է «Մուկլիմանդիլ» փոդքասթը, որտեղ Ղարաբաղի բարբառով հավաքում է մարդկային պատմություններ։