Ֆոտոպատմություն
06.25.2019
50-ամյա Արմեն Ղազարյանին Կապանում լավ գիտեն։ Չնայած նա գրեթե չի տեսնում, բայց առողջական խնդիրը չի խանգարում ամեն օր լիարժեք աշխատել Սյունիքի մարզի 43,000 բնակիչ ունեցող այս քաղաքում։ Պարզվում է, Արմենը հեռատես էր Սյունիքի չօգտագործված ռեսուրսը էկոտուրիզմի զարգացման հիմքում տեսնելու հարցում։ 2015-ին նա հիմնադրում է «Արկ Արմենիա» բնապահպանական հասարակական կազմակերպությունը կնոջ՝ 47-ամյա Սիրանուշ Վարդանյանի հետ, որն էլ այժմ ՀԿ-ի նախագահն է։ Այս փուլից ամուսինները սկսում են ծրագրեր իրականացնել ուղղված Կապանում էկոտուրիզմի զարգացմանը։