Կորոնավիրուսի օրերին ֆիլմի հերոսները գտել են իրենց նախկին կյանքի ռիթմերը վերադարձնելու հնարավորությունը, որը իրականացնում են վազքի միջոցով։ Նրանց վազքուղին կասկադն է, որը մինչ համաճարակը զբոսաշրջիկների սիրելի վայրն էր, իսկ այժմ այն վերարթնանում և նորովի իմաստավորվում է վազորդների շնորհիվ։
Հեղինակներ
Արամ Պաչյան
Արամ Պաչյան (արձակագիր) ծնվել է 1983 թվականին, Վանաձորում: 1999-2004 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Պատմվածքները, էսսեները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում, գրքերը թարգմանվել են մի շարք լեզուներով: ԱՄՆ-ի Այովայի համալսարանի «Գրողների Միջազգային Ծրագրի» 2018թվականի շրջանավարտ է:
Լուսանկարը` Ումար Տիմոլի