Բայրամ Իսկանդարով
Բայրամ Իսկանդարովը ծնվել է 1988-ին։ Նա պրոֆեսիոնալ լուսանկարիչ է։ Նա լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 2007-2008-ից և ինքն իրեն դեռ չի կարողանում լուսանկարիչ անվանել։ Նա համոզված է, որ պրոֆեսիոնալ լինելու համար մարդը պետք է ուսանելու և փորձառության երկար ճանապարհ անցնի։ Նա մեկ ամիս պրակտիկա է անցել Ստամբուլի Galata Fotografhanesi լուսանկարչության ակադեմիայում, որտեղ վավերագրական լուսանկարչության դասընթաց է անցել։ Բայրամ Իսկանդարովն ավարտել է Ադրբեջանի Մշակույթի ինստիտուտի Կինեմատոգրաֆիայի բակալավրատուրան, այնուհետև ավարտել է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի Լրագրության և մեդիամենեջմենտի ֆակուլտետը։