26.11.2020 - 04.12.2020

Եվրոպական Սոցիալական Վավերագրությունը Վրաստանում

online

ESoDoc - Եվրոպական Սոցիալական վավերագրությունն այն մեդիամասնագետների համար վերապատրաստման նախաձեռնություն է, ովքեր ուզում են զարգացնել իրենց վավերագրական ֆիլմը և նոր մեդիանախագիծը ստեղծված ZeLIG-ի կողմից (Վավերագրական ֆիլմերի, Հեռուստատեսության և նոր Մեդիա դպրոց՝ հիմնված Իտալիայի Բոլզանո քաղաքում)։   

ESoDoc-ը 3 փուլից բաղկացած ծրագիր է, որն անցկացվում է երեք տարբեր ընդունող երկրներում։ Պատմության մեջ առաջին անգամ ESoDoc-ը համագործակցում է Վրաստանի հետ (ներկայիս ստեղծված իրավիճակի պատճառով՝ առցանց հարթակում)։  

ESoDoc - Եվրոպական Սոցիալական Վավերագրությունը Վրաստանում կազմակերպվել է Չայ Խանայի կողմից` GNFC-ի, Fritt Ord Foundation-ի և Վրաստանի Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության հետ համատեղ։ 

ESoDoc-ը Վրաստանում տեղի կունենա Նոյեմբերի 26-ից մինչև Դեկտեմբերի 4-ը և կներառի դասախոսություններ, վարպետության դասընթացներ, ցուցադրություններ և փիթչինգ։ Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝  https://bit.ly/esodoc_geo_programme։

Մասնակցությունն անվճար է, բայց անհրաժեշտ է նախօրոք գրանցվել այստեղ՝ https://form.jotform.com/203226520181948

Բաց դասախոսությունների ծրագրին զուգահեռ` ESoDoc-ը Վրաստանում ներառում է երկու սեմինար։ ESoDoc 2020-ի մասնակիցները, ովքեր զարգացնում էին իրենց նախագծերը մայիսից՝ միանալով Վրաստանից չորս մասնակիցներին, կմասնակցեն ESoDoc-ի երրորդ փիթչինգ սեսիային։ Ութ վրացի կինոգործիչներ, ովքեր ընտրվել էին բաց կանչի միջոցով, կմասնակցեն Impact վերապատրաստման ծրագրին։ Վերջնական մասնակիցները կհայտարարվեն Նոյեմբերի 23-ին։