Բաց կանչ Հարավային Կովկասի լուսանկարիչների համար․“2020” թեմայով ֆոտոպամության գաղափարներ

17.12.2020

Սա բաց կանչ է Հարավային Կովկասի լուսանկարիչների՝ “2020 “ թեմայով ֆոտոպատմության գաղափարների համար։ Մենք փնտրում ենք յուրօրինակ գաղափարներ և ինքնատիպ մոտեցում 2020 թվականի վերաբերյալ՝ ուժեղ վիզուալ կոնցեպտով և ոճով․ ինչ նշանակություն ուներ այն ձեզ համար, ձեր համայնքի և երկրի համար։ Այն կարող է լինել հերոսի վրա հիմնված պատմություն, անձնական, վավերագրական կամ կոնցեպտուալ ֆոտոնախագիծ, որը հիմնված կլինի մեկ հստակ իրադարձության կամ իրադարձությունների շղթայի վրա։ Քանի դեռ ձեր պատմությունը կունենա հետաքրքիր և ստեղծագործական մոտեցում, ցանկացած ձևաչափ կարող է ընդունելի լինել։ 

Ովքեր կարող են դիմել․Հարավային Կովկասի լուսանկարիչները (Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ ներառյալ հակամարտության մեջ գտնվող շրջանները)։

Ներկայացրեք ձեր լոգլայնն ու սինոփսիսը ձեր պորտֆոլիոյի հղման հետ (կայք, ինստագրամյան հաշիվ, ֆեյսբուքյան լուսանկարչության էջ)։ 

Չայ Խանայի խմբագրական թիմը կդիտարկի բոլոր հայտադիմումները։ Եթե ձեր հայտադիմումը հաջող համարվի, ձեզ կխնդրեն տրամադրել հավելյալ տեղեկություն՝ ներառյալ ավելի խորքային հայտադիմում։ Հոնորարը՝ 300 ԵՎՐՈ ամեն մի նախագծի համար (մենք ընդունելու ենք ընդհանուր երեք նախագիծ Ադրբեջանից, Հայաստանից և Վրաստանից՝ ներառյալ հակամարտող շրջանները)։ 

Հայտադիմումները ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։ Հայտադիմումները կընդունվեն ըստ հերթականության, այնպես որ խնդրում ենք ուղարկել դրանք հնարավորինս արագ։