Եզդիները Հայաստանում ապրում են դարեր ի վեր: Սա երկրում ամենամեծ կրոնական փոքրամասնությունը. հաշվվում է, որ այսօր Հայաստանում ապրում է 35,000 եզդի կամ բնակչության մեկ տոկոսից ավելին: Եզդիներն ասում են, որ Հայաստանում իրենց զգում են ինչպես տանը: Իրաքից դուրս գտնվող եզդիական ամենամեծ տաճարը հենց այստեղ է գտնվում: Բայց համայնքն ինչ-որ առումով այնուհանդերձ չի ձուլվել ու ապրում է իր կանոններով: Օրինակ ՝ եզդի ընտանիքներում աղջիկներին հազվադեպ են խրախուսում դպրոց գնալ: Ընտանիքները գերադասում են աշխատանքը կրթությունից, և անգամ եթե նրանց հաջողվում է դպրոցն ավարտել, համայնքում խուսափում են համալսարան ընդունվող երիտասարդ աղջիկներ ունենալ:
Հեղինակներ
Սեդա Ղուկասյան
Սեդա Ղուկասյան լրագրող, ավարտել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Հանրային կապեր բաժինը: Աշխատում է Հետաքննող լրագրողներ հկ-ում: