Բացելով փակ շղթան. Եզդի աղջիկները պայքարում են սովորելու իրավունքի համար

Լրագրող: Սեդա Ղուկասյան,

Լուսանկարիչ: Հակոբ Մարգարյան

19.01.21
Հրատարակություն: Ուրիշ
թեման: Կանայք

Եզդիները Հայաստանում ապրում են դարեր ի վեր: Սա երկրում ամենամեծ կրոնական փոքրամասնությունը. հաշվվում է, որ այսօր Հայաստանում ապրում է 35,000 եզդի կամ բնակչության մեկ տոկոսից ավելին: Եզդիներն ասում են, որ Հայաստանում իրենց զգում են ինչպես տանը: Իրաքից դուրս գտնվող եզդիական ամենամեծ տաճարը հենց այստեղ է գտնվում: Բայց համայնքն ինչ-որ առումով այնուհանդերձ չի ձուլվել ու ապրում է իր կանոններով: Օրինակ ՝ եզդի ընտանիքներում աղջիկներին հազվադեպ են խրախուսում դպրոց գնալ: Ընտանիքները գերադասում են աշխատանքը կրթությունից, և անգամ եթե նրանց հաջողվում է դպրոցն ավարտել, համայնքում խուսափում են համալսարան ընդունվող երիտասարդ աղջիկներ ունենալ: 

Եզդի երկու երիտասարդ կին ՝ Զեմֆիրա Քալաշյանը և Զարինե Սմոյանը, ապացուցել են, որ ապագան կարող է այլ լինել: Նրանք երկուսն էլ իրենց համար նոր ուղի են հարթել ՝ հաղթահարելով ավանդույթը և մերժման վախը՝ ավելի լավ կյանք կառուցելու համար: 

25-ամյա Զարինե Սմոյանը Հայաստանի Մեծամոր քաղաքից է: Մայրը խրախուսում էր, որպեսզի նա դպրոցն ավարտի: Զ ...
25-ամյա Զարինե Սմոյանը Հայաստանի Մեծամոր քաղաքից է: Մայրը խրախուսում էր, որպեսզի նա դպրոցն ավարտի: Զարինեն իրավագիտություն է սովորել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում: Ընտանիքն աջակցել է նրան նույնիսկ այն ժամանակ, երբ համայնքի անդամները քննադատում էին: Նա ասում է, որ ընտանիքի աջակցությունը շատ կարևոր էր, քանի որ աշխատում էր իր երազանքներն իրականացնելու համար:
Զարինեն և նրա ամուսինը՝ Մամե Ամիրյանը, չնայած երկու ընտանիքների  առարկություններին ամուսնացան, երբ դ ...
Զարինեն և նրա ամուսինը՝ Մամե Ամիրյանը, չնայած երկու ընտանիքների առարկություններին ամուսնացան, երբ դեռ 21 տարեկան էին: Աղջկա ընտանիքն անհանգստանում էր, որ նա դեռ երիտասարդ է ամուսնանալու համար, իսկ ամուսնու ընտանիքը կասկածում էր այն պատճառով, որ Զարինեն մտադիր էր շարունակել իր կրթությունը համալսարանում:
Այսօր երկուսը փոքրիկ երեխայի՝ Սամվելի երջանիկ ծնողներն են, և աշխատում են: «Երբ ես շփվում էի եզդի կան ...
Այսօր երկուսը փոքրիկ երեխայի՝ Սամվելի երջանիկ ծնողներն են, և աշխատում են: «Երբ ես շփվում էի եզդի կանանց հետ, նրանց կյանքը հիմնականում հետեւյալն էր՝ վաղ ամուսնությունն, շատ երեխաներ, շատ խնդիրներ, հողագործություն և անասնապահություն: Այդ ամենը վանեց ինձ, և դա բացառելով` ես ուզում էի, որ իմ կյանքն այլ լիներ», - ասում է նա:
Չնայած ամուսնու ծնողները սկզբում գոհ չէին, բայց հիմա սկեսուրն ասում է, որ երիտասարդը պետք է ցանկանա ...
Չնայած ամուսնու ծնողները սկզբում գոհ չէին, բայց հիմա սկեսուրն ասում է, որ երիտասարդը պետք է ցանկանա սովորել:
«Նման կանայք նույնիսկ մոռանում են կին, մայր լինելու մասին, նրանք շատ խնդիրներ ունեն, բայց իմ պարագայ ...
«Նման կանայք նույնիսկ մոռանում են կին, մայր լինելու մասին, նրանք շատ խնդիրներ ունեն, բայց իմ պարագայում այլ է, ես մայրություն եմ վայելում, և կարող եմ շատ ժամանակ անցկացնել իմ երեխայի, ամուսնուս հետ», - ասում է Զարինեն:
Զարինեն ասում է՝ հպարտ է, որ փոքրիկ «հեղափոխություն» է կատարել ամուսնու ընտանիքում: Նրանք արմատապես ...
Զարինեն ասում է՝ հպարտ է, որ փոքրիկ «հեղափոխություն» է կատարել ամուսնու ընտանիքում: Նրանք արմատապես փոխել են իրենց դիրքորոշումը սեփական դստրերի նկատմամբ: Ավագ աղջկան հանել էին դպրոցից, բայց կրտսեր դստերը թույլ են տվել ավարտել ավագ դպրոցը և ընդունվել համալսարան:
Աղջիկը կրթություն ստանալուց հետո դառնում է անհատականություն, ասում է Զարինեն՝ ավելացնելով. «Կրթված ա ...
Աղջիկը կրթություն ստանալուց հետո դառնում է անհատականություն, ասում է Զարինեն՝ ավելացնելով. «Կրթված աղջիկը ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն ունի»:

26-ամյա եզդի Զեմֆիրա Քալաշյանը, ով ծնվել և մեծացել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, գիտակցել է կրթության կարևորությունը, երբ դեռ դպրոցում էր: Նա իր ընտանիքի միակ աղջիկն է, ով կրթություն է ստացել:

Համալսարանից հետո Զեմֆիրան օգնում էր եզդի երեխաներին, հատկապես աղջիկներին, «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական ծրագրի միջոցով: Նա ներառական կրթության ուսուցիչ է եղել Արմավիրի մարզի եզդիական Ֆերիկ համայնքում: Նաև օգնել է Ֆերիկում բացել մշակութային կենտրոն երեխաներին այլընտրանքային կրթության հնարավորություններ ընձեռելու համար: ԿԳՄՍ նախարարության կողմից, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում նա աշխատել է որպես մենթոր: Մինչև վերջերս Զեմֆիրան աշխատում էր որպես ուսուցիչ ու մենթոր:

Նրա սովորելու ցանկությանը ընտանիքը երբեք չի խոչընդոտել:  Այդուհանդերձ, Զեմֆիրան վախենում էր, որ ընտա ...
Նրա սովորելու ցանկությանը ընտանիքը երբեք չի խոչընդոտել: Այդուհանդերձ, Զեմֆիրան վախենում էր, որ ընտանիքը կընդդիմանա: Այսօր նա ամուսնացած է իրեն աջակցող տղամարդու՝ լրագրող Բորիսի հետ: Նրանք ունեն չորս տարեկան տղա՝ Ռոնին և նորածին որդի:
Զեմֆիրայի կրթությունը կառուցել է ապագայի նրա տեսլականը: Եզդների համայնքում հազվադեպ է լինում, որ տղա ...
Զեմֆիրայի կրթությունը կառուցել է ապագայի նրա տեսլականը: Եզդների համայնքում հազվադեպ է լինում, որ տղաները և աղջիկները բարձրագույն կրթություն ստանան, և գրեթե չսլված բան՝ որ ամուսնությունից հետո շարունակեն ուսումը: Բայց Զեմֆիրան, ով նախկինում աշխատում էր որպես լրագրող, ամուսնանալուց հետո որոշեց շարունակել ուսումը՝ մանկավարժի որակավորում ստանալու համար:
Լրագրող Բորիսը նաև գյուղատնտեսությամբ է զբաղվում: Ընտանիքն ապրում է գյուղում, իրենց այգում բանջարեղե ...
Լրագրող Բորիսը նաև գյուղատնտեսությամբ է զբաղվում: Ընտանիքն ապրում է գյուղում, իրենց այգում բանջարեղեն են աճեցնում:
Երեխայի խնամելու հարցում Բորիսը շատ է օգնում կնոջը, որպեսզի վերջինս իր կարիերան շարունակելու հնարավո ...
Երեխայի խնամելու հարցում Բորիսը շատ է օգնում կնոջը, որպեսզի վերջինս իր կարիերան շարունակելու հնարավորություն ունենա:
Նա ասում է, որ եթե մարդը կարող է աշխատել, ապա  պետք է անի դա, քանի որ ինչ-որ բան ստեղծելն «օգնում է ...
Նա ասում է, որ եթե մարդը կարող է աշխատել, ապա պետք է անի դա, քանի որ ինչ-որ բան ստեղծելն «օգնում է քեզ ավելի լավը դառնալ»:
Զեմֆիրան նախատեսում է շարունակել կրթությունն ու աշխատանքը եզդի համայնքի հետ: Նա նշում է, որ ամենակար ...
Զեմֆիրան նախատեսում է շարունակել կրթությունն ու աշխատանքը եզդի համայնքի հետ: Նա նշում է, որ ամենակարևոր խնդիրներից մեկը համայնքին իրազեկելն է, որ կրթությունը կենսական նշանակություն ունի բարեկեցիկ ապագայի համար:
Զեմֆիրան հիշում է, թե ինչպես մի փոքր աղջիկ հարցրեց իրեն «Ինչու՞ երազել: Միևնույնն է դա չի իրականանա, ...
Զեմֆիրան հիշում է, թե ինչպես մի փոքր աղջիկ հարցրեց իրեն «Ինչու՞ երազել: Միևնույնն է դա չի իրականանա, ես նախընտրում եմ չերազել»: Հիշում է՝ աղջկա այդ տրամադրվածությունը ցնցել էր իրեն, քանի որ երբ երեխաներն այլևս երազելու հույս չեն ունենում, դա լուրջ «խնդիր» է:
ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա