11.12.2020

ԷԼԻ ԿԳԱՍ, ՊԱՊ/ ՈՎ Է ԱՅԴ ՊԱՊԸ ֆիլմն արժանացել է Ուջան համայնքի հատուկ մրցանակի՝ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում։

Հովհաննես Իշխանյանի՝ Չայ Խանայի համար նկարահանված ֆիլմը, «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Ուջան համայնքի հատուկ մրցանակի։  

Ֆիլմը պապիկի և թոռան երբեմնի ջերմ հարաբերությունների մասին է, որ վերջին տարիներին հետզհետե լարվեցին։ Հինգ անգամ ամուսնացած 78-ամյա Հարություն Խաչատրյանն ապրում է Երևանում՝ իր կառուցած մեծ տանը։ Նա օրուգիշեր աշխատում է, բայց ապարդյուն: Անդադար փորձում է համոզել իր թոռանը՝ Հովհաննես Իշխանյանին, որպեսզի օգնի իրեն։ Ժամանակին Հովհաննեսը նրա աջ ձեռքն էր, բայց հիմա անտեսում է պապին։ Հովհաննեսը, որն այժմ ռեժիսոր է, որոշում է կարգավորել հարաբերությունները պապի հետ։ Սկսում է ժամանակ անցկացնել Հարութի հետ՝ իմանալու նրա կյանքի, ընտանիքի պատմության մասին ու պարզելու, թե ինչն էր իրենց օտարացման պատճառը։