ამბავი
02.10.2015
Բաքվից մի քանի ժամ հեռավորության վրա գտնվող գյուղի իր տնից 83-ամյա ադրբեջանցի Բայրամ Ալլազովը տարին մեկ անգամ ճանապարհորդում է հարավային Վրաստան: Այնտեղի Իրգանչայ գյուղից նա փորձում է տեսնել հարեւան Հայաստանի մի բնակավայր, (ընդամենը 3կմ հեռավորության վրա), որն ինքը դեռ համարում է իր տունը: Սակայն ինչ-որ բան տեսնելու ջանքերն անհաջողությամբ են ավարտվում: