Լուսինե Հովհաննիսյանն իր ընկերների հետ փոքր տարիքում հաճախ էր «գրասենյակային խաղեր» խաղում: Դասավորում էին գրասեղանները, շարում «փաստաթղթերը» և իրենց տնօրեններ պատկերացնում: Խաղի ընթացքում Լուսինեի անունն Արթուր էր, քրոջինն` Արարատ: Ընտրված անունները միշտ արական սեռի էին, քանի որ «եթե տնօրեն ես, ուրեմն տղամարդ ես»: Մանկական այս խաղերից տարիներ անց իր ընկերներից մեկի հետ ունեցած վիճաբանությունը Լուսինեին ստիպեց նորովի մտածել կնոջ իրավունքների մասին: «Տղայական» բակային խաղերին փոխարինեց կնոջ իրավունքների և սեռակնության մասին գրականությունը:
Հեղինակներ
Արեն Մելիքյան
Արեն Մելիքյանը սովորել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Որպես հեռուստալրագրող աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում: Այժմ, որպես հետաքննող լրագրող է աշխատում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում: Հետաքրքրված է մեդիայի և պրոպագանդայի տեսությամբ, վավերագրությամբ և Եվրոպական գիտություններով:
Հեղինակային պատմություններ
Այնուամենայնիվ ֆեմինիզմ
Քարուքանդ ճանապարհի 4 կիլոմետրանոց հատվածը Գյումրի-Արմավիր մայրուղուց անջատում է Հայկաձորը: Սա հայ-թուրքական սահմանին գտնվող այս փոքր բնակավայրը հասնելու միակ ճանապարհն է: Երևան-Գյումրի էլեկտրագնացքը վերջին անգամ Շիրակի մարզի այս գյուղում կանգնել է 1991 թվականին: Մի քանի տարի առաջ փակվեց նաև գյուղի մոտակայքում գտնվող «Բագրավան» կայարանը, Հայկաձորը մնաց մեկուսացման մեջ: Այժմ այն արտաքին աշխարհի հետ կապող միակ հանրային միջոցը 13 տեղանոց երթուղայինն է, որը սպասարկում է նաև հարակից 4 գյուղերը:
Փակ սահմանի բաց դռների օրը
Երբ Աննան, Արփինեն և Նաիրան բռնության ենթարկվելու պատճառով լքեցին իրենց ընտանիքները, Հայաստանում դեռևս չէր գործում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը։ Նրանց անձնական պատմությունները թեև տարբեր են, բայց հատվում են նույն կետում։ Երեքի ամուսիններն էլ արգելում են նրանց հանդիպել իրենց երեխաներին, քանի դեռ կանայք սպասում են դատարանի՝ երեխայի խնամակալության վերաբերյալ որոշմանը։
Մայրության հիշողություններ
Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում Սերժ Սարգսյանի հրաժարականի և Նիկոլ Փաշինյանի վարչապետության պահանջով տեղի ունեցած զանգվածային ցույցերը ստացան «Թավշյա հեղափոխություն» անունը։ Փաշինյանը մայիսի 8-ին՝ Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրն, իր ելույթում հայտարարեց, որ կանանց աննախադեպ մասշտաբային մասնակցությունն այն կարևորագույն գործոններից մեկն էր, որը հնարավորություն տվեց այդ փոփոխություններն անվանել նաև «Սիրո և համերաշխության հեղափոխություն»։
Հեղափոխական կանայք
Պաստառի վրա գրված «29» թիվը «30»-ով փոխարինելու ժամանակն է։ Արդեն 30 տարի է, ինչ փախստականների 64 ընտանիք բնակվում է «Նաիրի» հյուրանոցի սենյակներում։ Խորհրդային երբեմնի հայտնի ու ճոխ հյուրանոցի այժմ գորշ պատերի ներսում փախստականների երրորդ սերունդն է մեծանում։ Այստեղ բնակվող մոտ 120 մարդ ղարաբաղյան հակամարտության հետևանքով նախորդ դարի 80-ականների վերջին կորցրել են իրենց տներն Ադրբեջանում, սակայն առ այսօր չեն կորցնում Հայաստանում բնակարան գտնելու հույսը։
Սենյակ N707
Բորիս Վանյանի օրն սկսվում է արևածագին․ որսագողության դեմ պայքարն սովորական առավոտյան 09։00-ից երեկոյան ժամը 17։00-ը տեւող աշխատանք չէ։
Որսագողության դեմ պայքարի երկու ընկերները
27-ամյա Սաթին Ալեքսանյանը երիտասարդ կին է, որն իր հասակակից մյուս կանանցից շատերի պես զբաղվում է յոգայով, ոմանց պես սիրում է ֆուտբոլ, և երազում է Ֆրանսիա տեղափոխվելու մասին։
Դեռ նորություն չունե՞ք
Հարավային Կովկասի երեք երկրներում և Թուքիայում գրեթե յուրաքանչյուր մարդ հակամարտության հետ կապված իր պատմությունն ունի, պատերազմի մասին հիշողություններն այստեղ թարմ են բոլորի համար: Թեև այս երկրներում մարդիկ երազում են խաղաղության մասին, միևնույն ժամանակ մարգինալացվում է խաղաղության դիսկուրսը։ Այն քչերը, ովքեր խիզախություն ունեն հանրային մակարդակում խոսել խաղաղության անհրաժեշտության մասին հաճախ պիտակավորվում են որպես «ազգի դավաճաններ»։