Աննա Հակոբյան
Ես Աննա Հակոբյանն եմ, մասնագիտությամբ՝ լրագրող։ Լրագրողական կրթությունս ստացել եմ ՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում՝ «Մեդիա մենեջմենթ և մուլտիմեդիա լրագրություն» բաժնում (մագիստրատուրա)։
Եվրոպական Ակադեմիայում ստացել եմ լեզվաբանի կրթություն (բակալավրիատ), ուսումնասիրել եմ նաև մեդիա մարքեթինք և PR` անցնելով վերապատրաստման մեկամյա կուրս Երևանի պետական համալսարանի հեռավար ուսուցման լաբորատորիայում։ Աշխատել եմ «Հայկական Կարիտաս» ՀԿ-ում։ Ներգրավված եմ եղել երիտասարդական և համայնքային զարգացման ծրագրերում որպես համակարգող։
Այժմ ներգրավված եմ «Ջիպա մեդիա լաբ» ծրագրում որպես համակարգող/թարգմանիչ, ինչպես նաև առաջին քայլերս եմ անում լրագրության մեջ։ Զբաղվում եմ կարճ վավերագրական ֆիլմերի արտադրությամբ։ Այս ոլորտում համագործակցում եմ նաև «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հետ։
Հետաքրքրված եմ լուսանկարչությամբ և երաժշտությամբ։
Իսկ մի նախադասությամբ կասեի՝ ես ստեղծագործող եմ անկախ իմ բոլոր տեսակի զբաղվածություններից