Հեղինակներ
Օքթայ Նամազով
Օքթայ Նամազովն ավարտել է Թուրքիայի Աքդենիզ համալսարանի Հանրային կապերի և գովազդի բաժինը։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա մասնակցել է գովազդի պատրաստման միջազգային մրցույթների և ստացել բրոնզե մեդալ։ Համալսարանն ավարտելուց հետո նա սկսել է աշխատել Բաքվում տեղակայված գովազդային մի ընկերությունում։ Նախկինում նա երկու վավերագրական ֆիլմ է հեղինակել՝ «Հինգ եղանակ»–ը (2013թ.) և «Թեքալիի ձայնը»։ Նա նաև փորձ ունի տարբեր գովազդային նախագծերում, որոնց ընթացքում պատրաստել է գովազդներ, սոցիալական գովազդային տեսահոլովակներ, ինչպես նաև որոշ տեսահոլովակների պատրաստման ժամանակ աշխատել է որպես ռեժիսոր։ Այժմ նա աշխատում է Trade Mark գովազդային գործակալությունում։