Հեղինակներ
Յանա Իսրայելյան
Յանա Իսրայելյանը մոտ յոթ տարվա աշխատանքային փորձ ունի լրագրության ոլորտում։ Նա ավարտել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրության դպրոցը։ 2009-ին ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամի մրցանակին է արժանացել լավագույն հոդվածի համար։ Նա PIK-Tv հեռուստաընկերությունում աշխատել է որպես խմբագիր և հաղորդավար։ Իսրայելյանը աշխատանքային փորձ ունի ռադիոյում, թերթերում և ամսագրերում։ Նա մասնակցել է մուլտիմեդիա լրագրության և վավերագրական ֆիլմերի պատրաստման տարածաշրջանային և միջազգային նախագծերի։ Իսրայելյանը մասնակցել է բազմաթիվ մասնագիտական թրեյնինգների և սեմինարների, ինչպես նաև համաժողովների։ Այժմ նա համագործակցում է տեղական և միջազգային լրատվամիջոցների հետ, այդ թվում՝ IWPR–ի, DELFI–ի, TOL–ի և այլ կառույցների հետ։